Օռլովի մարզում ԱԹՍ-ի հարվածից նավթաբազա է պայթել. մարզպետ

© Sputnik / Aram NersesyanՌԴ ԱԻՆ
ՌԴ ԱԻՆ - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարզպետը հայտնել է, որ նավթաբազայի պայթյունից ոչ ոք չի տուժել:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Անօդաչու թռչող սարքը, ենթադրաբար, նավթաբազա է պայթեցրել Օռլովի մարզի Ստալնոյ Կոն գյուղում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։
«Այսօր առավոտյան ժամը 4-ի սահմաններում անօդաչու թռչող սարքը ենթադրաբար նավթաբազայի պայթեցում է իրականացրել Ստալնոյ Կոն գյուղում։ Տուժածներ չկան»,-նշել է մարզպետը։
Կլիչկովը հայտնել է նաև, որ այս պահին տեղում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները։
Բայդեն. «Ըստ նախնական տվյալների` Լեհաստանում ընկած հրթիռը Ռուսաստանից չի թռել»
Լրահոս
0