https://armeniasputnik.am/20221116/shrjanakajin-u-detalacvats-mvotecum-ka-pashinjany-khaghaghutjan-pajmanagri-masin-51378218.html
Շրջանակային ու դետալացված մոտեցումներ կան. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի մասին
Շրջանակային ու դետալացված մոտեցումներ կան. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի մասին
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ–ն արդեն առաջարկել է իր տարբերակը։ 16.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-16T17:16+0400
2022-11-16T17:16+0400
2022-11-16T17:18+0400
նիկոլ փաշինյան
արցախ
խաղաղության պայմանագիր
ադրբեջան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/04/49270755_0:167:1600:1067_1920x0_80_0_0_949bf3a4db216444d675a6d74459aacc.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հույս հայտնեց, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պիտի կայանա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության մասին։Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ԼՂ–ն պաշտպանության բանակ ունենալու կարիք չի ունենա։ Իրատեսական չէ. Փաշինյանը` մինչև խաղաղության պայմանագիրը դելիմիտացիա անելու մասինՎարչապետը հիշեցրեց, որ ապառազմականացման առաջարկ Հայաստանն արել է նաև ՀՀ–Ադրբեջան սահմանի մասին` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991թ–ին հաստատված սահմանից ու ստեղծել 3կմ–անոց ապառազմականացված գոտի։ Նրա խոսքով` հոկտեմբերի 31-ին Ադրբեջանին է փոխանցվել նաև այս առաջարկի նորացված տարբերակը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/04/49270755_0:0:1423:1067_1920x0_80_0_0_e6a0c30da7d05b3e4fe8e8144bd2d724.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արցախ, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, հայաստան
նիկոլ փաշինյան, արցախ, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, հայաստան
Շրջանակային ու դետալացված մոտեցումներ կան. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի մասին
17:16 16.11.2022 (Թարմացված է: 17:18 16.11.2022) Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ–ն արդեն առաջարկել է իր տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող ենք դժվարություններ ունենալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Մենք նույնպես պետք է աշխատենք գնալ այս ճանապարհով»,– նշեց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պիտի կայանա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության մասին։
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին
ՀՀ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ԼՂ–ն պաշտպանության բանակ ունենալու կարիք չի ունենա։
Վարչապետը հիշեցրեց, որ ապառազմականացման առաջարկ Հայաստանն արել է նաև ՀՀ–Ադրբեջան սահմանի մասին` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991թ–ին հաստատված սահմանից ու ստեղծել 3կմ–անոց ապառազմականացված գոտի։ Նրա խոսքով` հոկտեմբերի 31-ին Ադրբեջանին է փոխանցվել նաև այս առաջարկի նորացված տարբերակը։