https://armeniasputnik.am/20221116/taratsashrjani-kvomunikacianery-bacelu-harcy-karvogh-enq-hamarel-lutsvats-pashinjan-51379056.html
Տարածաշրջանի կոմունիկացիաները բացելու հարցը կարող ենք համարել լուծված. Փաշինյան
Տարածաշրջանի կոմունիկացիաները բացելու հարցը կարող ենք համարել լուծված. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ` հայկական կողմը զարգացրել է իր ասելիքն այնքան, որ կարելի է կոնկրետ լուծումների գնալ։ 16.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-16T17:22+0400
2022-11-16T17:22+0400
2022-11-16T17:31+0400
նիկոլ փաշինյան
ապաշրջափակում
հայաստան
սահման
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/19/42458970_0:0:1600:901_1920x0_80_0_0_2624ab83231624c01d8a30bdd7161986.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Տարածաշրջանի կոմունիկացիաները բացելու հարցը կարող ենք համարել լուծված։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` հայկական կողմը, ընդհանուր առմամբ, զարգացրել է իր ասելիքն այնքան, որ կարող են կոնկրետ լուծումների գնալ, պարզապես պետք է, որ իսկապես աշխատեն այդ լուծումների ուղղությամբ, այլ ոչ թե հանդիպումներով ֆիքսեն, որ էլի հանդիպեցին։Հիշեցնենք` ՀՀ կառավարության նոյեմբերի 10–ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի նոր ճանապարհների կառուցման վերաբերյալ։ Նա ասաց, որ Ադրբեջանի ղեկավարն ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը ՀՀ–ն գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021թ–ի դեկտեմբերին։Նշենք, որ հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք կապված են, մասնավորապես, սահմանային և մաքսային հսկողության հետ:Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/19/42458970_126:0:1546:1065_1920x0_80_0_0_2a32162cc1307f627d68192fb6aa37f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ապաշրջափակում, հայաստան, սահման, ադրբեջան
նիկոլ փաշինյան, ապաշրջափակում, հայաստան, սահման, ադրբեջան
Տարածաշրջանի կոմունիկացիաները բացելու հարցը կարող ենք համարել լուծված. Փաշինյան
17:22 16.11.2022 (Թարմացված է: 17:31 16.11.2022) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ` հայկական կողմը զարգացրել է իր ասելիքն այնքան, որ կարելի է կոնկրետ լուծումների գնալ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Տարածաշրջանի կոմունիկացիաները բացելու հարցը կարող ենք համարել լուծված։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե տարածաշրջանի կոմունիկացիաները բացելու հարցը ոչ թե էսկալացիա փնտրելու առիթ է, այլ իսկապես կոմունիկացիաներ ստեղծելու, վերակառուցելու, այդ հարցը կարող ենք համարել լուծված»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` հայկական կողմը, ընդհանուր առմամբ, զարգացրել է իր ասելիքն այնքան, որ կարող են կոնկրետ լուծումների գնալ, պարզապես պետք է, որ իսկապես աշխատեն այդ լուծումների ուղղությամբ, այլ ոչ թե հանդիպումներով ֆիքսեն, որ էլի հանդիպեցին։
Հիշեցնենք`
ՀՀ կառավարության նոյեմբերի 10–ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի նոր ճանապարհների կառուցման վերաբերյալ։
Նա ասաց, որ Ադրբեջանի ղեկավարն ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը ՀՀ–ն գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021թ–ի դեկտեմբերին։
Նշենք, որ հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք կապված են, մասնավորապես, սահմանային և մաքսային հսկողության հետ:
Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում
հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում
պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: