https://armeniasputnik.am/20221116/tvogh-jannery-jughen-ashvotjann-ir-het-kapvats-vorvoshman-hamar-dati-kta-patkan-marminnerin-51377598.html
«Թող ջանները յուղեն». Աշոտյանն իր հետ կապված որոշման համար դատի կտա պատկան մարմիններին
«Թող ջանները յուղեն». Աշոտյանն իր հետ կապված որոշման համար դատի կտա պատկան մարմիններին
Արմեն Աշոտյանը պետք է մեկներ Լիսաբոն` ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ չի կարող լքել Հայաստանի... 16.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-16T17:07+0400
2022-11-16T17:07+0400
2022-11-16T18:05+0400
արմեն աշոտյան
քրեական գործ
հայաստան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2176/21/21762161_0:85:1600:985_1920x0_80_0_0_4eda592e15646a9d941b71ef402638e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն չեն թույլատրել երկրից դուրս գալ քաղաքական դրդապատճառներով։ Նա այս մասին հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։Նշենք, որ Արմեն Աշոտյանը երեկ պետք է մեկներ Լիսաբոն ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու համար, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ նա չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը, քանի որ նա մեղադրյալ է ինչ-որ քրեական գործով։ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ քրեական գործ հարուցելու հայցով կդիմի դատարան։«Այստեղ պետական կառավարման համակարգի պատկան մարմինների կողմից տեսնում ենք պաշտոնեական դիրքի չարաշահում։ Ես բարձրաձայնում եմ, որ նրանք պատրաստվեն և «ջանները յուղեն»»,– ասաց նա։Աշոտյանը նշեց նաև, որ այս հարցով դիմել է ՄԻՊ գրասենյակ, որտեղից իր փաստաբանին վստահեցրել են, որ իր նկատմաբ այս պահին ոչ մի արգելք չկա։Տեղեկություններ ունենք, որ «մասկի շոու» տարբերակով կբռնեն Արմեն Աշոտյանին. փաստաբանՀիշեցնենք` ըստ մամուլի հրապարակումների` օրերս Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով ձերբակալվել էր բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակել։Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2176/21/21762161_88:0:1512:1068_1920x0_80_0_0_4b83badb84572029f924e660b38c86be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արմեն աշոտյան, քրեական գործ, հայաստան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
արմեն աշոտյան, քրեական գործ, հայաստան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
«Թող ջանները յուղեն». Աշոտյանն իր հետ կապված որոշման համար դատի կտա պատկան մարմիններին
17:07 16.11.2022 (Թարմացված է: 18:05 16.11.2022) Արմեն Աշոտյանը պետք է մեկներ Լիսաբոն` ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն չեն թույլատրել երկրից դուրս գալ քաղաքական դրդապատճառներով։ Նա այս մասին հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ Արմեն Աշոտյանը երեկ պետք է մեկներ Լիսաբոն ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու համար,
սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ նա չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը, քանի որ նա մեղադրյալ է ինչ-որ քրեական գործով։
«ԱԱԾ աշխատակիցները ինձ ասացին, որ ես մեղադրյալ եմ ինչ որ գործով, որը վերաբերում Բժշկական համալսարանի հետ կապված վերջին քաղաքական սկանդալին։ Հատկանշական է այն, որ այս պահի դրությամբ` ես մեղադրյալ լինելու մասին ոչ մի ծանուցում չեմ ստացել։ Իմ հանդեպ կիրառվել է երկրից չհեռանալու մասին որոշում, որը ես պետք է իմ ստորագրությամբ հաստատեի, բայց ես նման բան չեմ ստորագրել, անգամ ծանուցում չունեմ։ Այնպես որ,այդ խափանման միջոցը համարում եմ ապօրինի»,– նշեց Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ քրեական գործ հարուցելու հայցով կդիմի դատարան։
«Այստեղ պետական կառավարման համակարգի պատկան մարմինների կողմից տեսնում ենք պաշտոնեական դիրքի չարաշահում։ Ես բարձրաձայնում եմ, որ նրանք պատրաստվեն և «ջանները յուղեն»»,– ասաց նա։
Աշոտյանը նշեց նաև, որ այս հարցով դիմել է ՄԻՊ գրասենյակ, որտեղից իր փաստաբանին վստահեցրել են, որ իր նկատմաբ այս պահին ոչ մի արգելք չկա։
Հիշեցնենք` ըստ մամուլի հրապարակումների` օրերս Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով ձերբակալվել էր բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակել։
Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։