00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարդ գենետիկական թեստերն արդեն հասանելի են. Երևանում միջազգային լաբորատորիա է բացվել

© Sputnik / Asatur YesayantsԵրևանում միջազգային լաբորատորիայի բացումը
Երևանում միջազգային լաբորատորիայի բացումը  - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Բաժանորդագրվել
Ժամանակակից լաբորատորիան թույլ կտա լուծել բժշկական հետազոտությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները։ Genotek-ի ուղղություններից մեկը բույսերի և կենդանիների գենային սելեկցիան է։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Միջազգային Genotek գենետիկական լաբորատորիան Երևանում սկսել է իր աշխատանքը։ Այսուհետ Հայաստանում կիրականացվեն բնակչության շրջանում հազվագյուտ (օրֆան) հիվանդությունների ախտորոշման ամենաբարդ թեստերը, ինչպես նաև կլինեն հետազոտություններ գյուղատնտեսության ոլորտում:
Ինչպես լրագրողներին տված հարցազրույցում ասաց Genotek ընկերության տնօրեն Վալերի Իլյինսկին, Երևանում պարզապես լաբորատորիայի մասնաճյուղ չի բացվել, այլ ամբողջական կենտրոն, որտեղ կիրականացվեն ամենաբարդ գենետիկական հետազոտությունները՝ օգտագործելով Illumina-ի ժամանակակից սարքավորումները:
Հայերը պատճառ ունե՞ն վախենալու. կորոնավիրուսն ու ազգերի գենետիկ առանձնահատկությունները
Genotek ընկերությունը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում է արդեն 12 տարի։ Երևանում լաբորատորիա բացելու գաղափարն առաջացել է մոտ մեկ տարի առաջ։
«Այստեղ կիրականացվեն ամենաարդիական բժշկական հետազոտությունները, որոնք հնարավորություն կտան հայտնաբերել օրֆան հիվանդությունները, հետազոտություններ կատարել գյուղատնտեսության ոլորտում, ստանալ նոր տեսակներ»,- ասաց Իլյինսկին։
© Sputnik / Asatur YesayantsGenotek ընկերության տնօրեն Վալերի Իլյինսկի
Директор компании Genotek Валерий Ильинский на открытии лаборатории (17 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Genotek ընկերության տնօրեն Վալերի Իլյինսկի
Նրա խոսքով՝ լաբորատորիան հագեցած է սարքերով, որոնք թույլ են տալիս բացահայտել մարդու ողջ գենոֆոնդը։ Նա նշեց, որ Հայաստանում մինչ այժմ նման սարքեր չեն եղել։
«Նոր սորտերի, ցեղատեսակների ստացման դասական ցիկլը տևում է մոտ 10-12 տարի: Եթե գենոմային սելեկցիայի համար օգտագործվեն նոր տեխնոլոգիաներ, ապա ցիկլը կարող է կրճատվել մինչև 2-3 տարի», - ասաց Իլյինսկին:
Բույսերի և կենդանիների գենոմային սելեկցիան կօգնի խուսափել վտանգավոր քիմիական նյութերի, հորմոնների և ԳՄՕ-ների օգտագործման անհրաժեշտությունից:
Նրա խոսքով` ընկերությունը շահագրգռված է, որպեսզի գենետիկական հետազոտությունները հնարավորինս հասանելի լինեն նաև քաղաքացիների համար։
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր հերթին նշել է, որ լաբորատորիայի բացումը կնպաստի բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանը։
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյան
Заместитель министра экономики Арман Ходжоян на открытии лаборатории Genotek (17 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյան
Նրա խոսքով` լաբորատոր ծառայություններն օգտակար կլինեն Հայաստանի գյուղատնտեսության համար։ Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանում անասնապահությունն ապահովում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելի քան 50%-ը։
«Նման լաբորատորիաների առկայությունը չափազանց կարևոր է, քանի որ դրանք թույլ են տալիս բացահայտել դիմացկուն սորտերը, ստեղծել նոր սորտեր»,- ասաց Խոջոյանը։
Նրա խոսքով` բոլոր զարգացած երկրներում մեծ ուշադրություն է դարձվում վաղ փուլերում գենային ներուժի հայտնաբերմանը։ Գենետիկական հետազոտությունները կարևոր դեր են խաղում ձկնաբուծության և մեղվաբուծության մեջ: Հայաստանի դեպքում թույլ կտան պահպանել էնդեմիկ ձկնատեսակները։
Ոլորտի առաջընթացը. մասաչուսեթսցի գիտնականը պատմել է` ինչպես Հայաստանը կօգնի գենետիկներին
Genotek-ը բարձր տեխնոլոգիական բժշկական ընկերություն է, որը հաճախորդներին տրամադրում է գենետիկ տեղեկատվություն, բարելավում նրանց կյանքի որակը: Ընկերությունը ծառայություններ է մատուցում բժշկական գենետիկայի ոլորտում։ ԴՆԹ-ի ուսումնասիրությունների տվյալները թույլ են տալիս ախտորոշել հիվանդություններ, բացհայտել այս կամ այն հիվանդության հանդեպ գենետիկ հակվածությունը:
Լրահոս
0