00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ արժույթով պահել խնայողությունները. Միջպետական բանկի փոխնախագահի կարծիքը

© Sputnik / Asatur YesayantsԻգոր Չումակովսկի
Իգոր Չումակովսկի - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Բաժանորդագրվել
Ֆինանսիստը նշել է, որ ԵԱՏՄ շուկայի մասնակիցներն ավելի անվտանգ և հարմարավետ են համարում ազգային արժույթներով վճարումները։
Միջպետական բանկի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները քաղաքացիներին խորհուրդ են տալիս խնայողությունները պահել ազգային արժույթով կամ դիվերսիֆիկացնել առկա խնայողությունները: Մասնավորապես` Միջպետական բանկի փոխնախագահ Իգոր Չումակովսկին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնից Երևան-Մինսկ-Բիշքեկ տեսակամրջի միացման ժամանակ հայտնեց, որ ինքն անձամբ խնայողությունները ռուբլով է պահում։
«Դոլարով խնայողությունները, որոնք նույնպես կային, խնդրի էին վերածվել։ Նրանք նման են առանց բռնակի ճամպրուկի. ափսոսում ես նետել, բայց տանելն էլ անհարմար է։ Քանի որ Ռուսաստանում դոլարի և եվրոյի տոկոսադրույքներ պարզապես չկան, տոկոսի ինչ-որ տասնորդական մաս է լինում»,-ասաց Չումակովսկին։
Նա նաև խորհուրդ չի տալիս ներդրումներ կատարել ոսկու ձուլակտորներում` դրանց իրացվելիության խնդրահարույց լինելու պատճառով:
Չումակովսկին մատնանշեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև առևտրում ազգային արժույթով վճարումների ծավալի աճը։ Այս առումով առաջատարը ռուբլին է։ Նա պարզաբանեց, որ շուկայի մասնակիցներն առավել անվտանգ և հարմարավետ են համարում հաշվարկներ անել հենց ազգային արժույթներով։
ՀՀ-ն մոտ 430 միլիոն ռուբլի կներդնի Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում․ Քերոբյան
«Բայց որպեսզի ազգային արժույթներով վճարումներն ավելի մեծ տեղ զբաղեցնեն մեր բոլոր երկրների տնտեսվարող սուբյեկտների տնտեսական կյանքում, անհրաժեշտ է ոչ միայն զարգացնել այդ վճարումների խթանման համակարգը, այնպես էլ ֆինանսական շուկաներ ստեղծել»,-ասաց նա։
Փորձագետն ապագայում ազգային արժույթներով վճարումների ծավալի ավելացում է կանխատեսում։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, նույնիսկ 10 տարի անց դոլարից հրաժարվելը չափազանց դժվար կլինի։ Չումակովսկին նաև նոր միտում մատնանշեց` թվային ազգային արժույթներով վճարումերի զարգացման հեռանկարը:
Լրահոս
0