https://armeniasputnik.am/20221117/inch-e--entadrum--hh-adrbejan-shrjanakajin-pastatughty-parzabanum-e-pvokhartgvortsnakharary-51414203.html
Ի՞նչ է ենթադրում ՀՀ-Ադրբեջան շրջանակային փաստաթուղթը. պարզաբանում է փոխարտգործնախարարը
Ի՞նչ է ենթադրում ՀՀ-Ադրբեջան շրջանակային փաստաթուղթը. պարզաբանում է փոխարտգործնախարարը
Պարույր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ չկան ռուսական, ֆրանսիական, եվրոպական կամ ամերիկյան տարբերակներ, կան բացառապես հայկական և ադրբեջանական տարբերակներ։ 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T14:27+0400
2022-11-17T14:27+0400
2022-11-17T14:27+0400
դելիմիտացիա
դեմարկացիա
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
արցախ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ շրջանակային փաստաթուղթը պարունակում է ընդհանուր սկզբունքներ, որոնց վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։Փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանը երբևէ չի կապել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի ճակատագրի հետ։Անդրադառնալով բանակցություններին՝ փոխարտգործնախարարը նշեց, որ չկան ռուսական, ֆրանսիական, եվրոպական կամ ամերիկյան տարբերակներ, կան բացառապես հայկական և ադրբեջանական տարբերակներ։ Բանակցություններն ընթանում են երկու երկրների մոտեցումներով։ «Բանակցային գործընթացն այժմ ընթանում է տարբեր ուղղություններով՝ խաղաղության պայմանագիր, սահմանազատում և սահմանագծում, հաղորդակցությունների ապաշրջափակում, մարդու իրավունքների և անվտանգության ապահովում»,– ասաց նա։ Դժվար է ասել` ինչ նկատի ուներ Փաշինյանը. Մանուկյանը` շրջանակային համաձայնագրի մասինՊարույր Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ Պրահայում հոկտեմբերի սկզբին հաջողվել է համաձայնության հասնել բանակցությունները շարունակելու հարցում:Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դելիմիտացիա, դեմարկացիա, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախ
դելիմիտացիա, դեմարկացիա, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախ
Ի՞նչ է ենթադրում ՀՀ-Ադրբեջան շրջանակային փաստաթուղթը. պարզաբանում է փոխարտգործնախարարը
Պարույր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ չկան ռուսական, ֆրանսիական, եվրոպական կամ ամերիկյան տարբերակներ, կան բացառապես հայկական և ադրբեջանական տարբերակներ։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ շրջանակային փաստաթուղթը պարունակում է ընդհանուր սկզբունքներ, որոնց վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Այն ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում այն ձևաչափով, որով 2 երկրները ճանաչել են իրենց անկախությունը և տարածքային ամբողջականությունը Ալմա–Աթայի հռչակագրի հիման վրա»,– հայտարարեց նա։
Փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանը երբևէ չի կապել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի ճակատագրի հետ։
Անդրադառնալով բանակցություններին՝ փոխարտգործնախարարը նշեց, որ չկան ռուսական, ֆրանսիական, եվրոպական կամ ամերիկյան տարբերակներ, կան բացառապես հայկական և ադրբեջանական տարբերակներ։ Բանակցություններն ընթանում են երկու երկրների մոտեցումներով։
«Բանակցային գործընթացն այժմ ընթանում է տարբեր ուղղություններով՝ խաղաղության պայմանագիր, սահմանազատում և սահմանագծում, հաղորդակցությունների ապաշրջափակում, մարդու իրավունքների և անվտանգության ապահովում»,– ասաց նա։
Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ Պրահայում հոկտեմբերի սկզբին հաջողվել է համաձայնության հասնել բանակցությունները շարունակելու հարցում:
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Փաշինյանը
Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։
Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։