Ներկայացվել են Քաթարում մեկնարկող աշխարհի առաջնության լավագույն 50 ֆուտբոլիստները
09:56 17.11.2022 (Թարմացված է: 12:59 17.11.2022)
© Sputnik / Asatur YesayantsԿիլիան Մբապե

Կիլիան Մբապե. Արխիվային լուսանկար
© Sputnik / Asatur Yesayants
Հետաքրքրական է, որ Կրիշտիանու Ռոնալդուն եզրափակում է լավագույնների քսանյակը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ESPN-ն ներկայացրել է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկող աշխարհի առաջնության լավագույն 50 ֆուտբոլիստներին՝ ընթացիկ ակումբային մրցաշրջանում ցուցադրած խաղի հիման վրա։
Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի և փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։
1.
Կիլիան Մբապե՝ Ֆրանսիա, ՊՍԺ2.
Քարիմ Բենզեմա՝ Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»3.
Կևին Դե Բրույնե՝ Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»4.
Լիոնել Մեսսի՝ Արգենտինա, ՊՍԺ5.
Ռոբերտ Լևանդովսկի՝ Լեհաստան, «Բարսելոնա»6.
Նեյմար՝ Բրազիլիա, ՊՍԺ7.
Լուկա Մոդրիչ՝ Խորվաթիա, «Ռեալ Մադրիդ»8.
Վինիսիուս Ժունիոր՝ Բրազիլիա, «Ռեալ Մադրիդ»9.
Տիբո Կուրտուա՝ Բելգիա, «Ռեալ Մադրիդ»10.
Սադիո Մանե՝ Սենեգալ, «Բավարիա»11.
Հարրի Քեյն՝ Անգլիա, «Տոտենհեմ»12.
Վիրջիլ վան Դեյկ՝ Նիդեռլանդներ, «Լիվերպուլ»13.
Սոն Հյուն Մինգ՝ Հարավային Կորեա, «Տոտենհեմ»14.
Ֆեդերիկո Վալվերդե՝ Ուրուգվայ, «Ռեալ»15.
Յոզուա Քիմիխ՝ Գերմանիա, «Բավարիա»16.
Բերնարդո Սիլվա՝ Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»17.
Ժոաու Կանսելու՝ Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»18.
Ֆիլիպ Ֆոդեն՝ Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»19.
Պեդրի՝ Իսպանիա, «Բարսելոնա»20.
Կրիշտիանու Ռոնալդու՝ Պորտուգալիա, «Մանչեսթեր Յունայթեդ»Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հիշեցնենք, որ Քաթարում աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: