00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահեստազորայինին 40-ականների սաղավարտ են տվել. Մանուկյանը` բանակի բարեփոխումների մասին

© Sputnik / Aram Nersesyan Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Գեղամ Մանուկյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բացատրեց, թե ինչու է «Հայաստան» խմբակցությունը որոշել ձեռնպահ մնալ բանակին առնչվող օրինագծերի քվեարկությունից։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունների հայտարարած բարեփոխումները բանակում առավելապես ձևական բնույթ են կրում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` մեկնաբանելով այն, թե ինչու իրենք ձեռնպահ մնացին բանակին առնչվող՝ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած օրինագծերի քվեարկությանը։ Խոսքը զինծառայողների կամավոր ատեստավորման ու ժամկետային զինծառայողների պայմանագրային ծառայության անցնելու համակարգի մասին է։
Մանուկյանն ընդգծեց, որ իր խմբակցությունը մշտապես կողմ է եղել զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը, հայկական բանակի հզորացմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Միևնույն ժամանակ, իրենք համոզված են, որ իշխանությունների հնչեցրած բարեփոխումներն առավելապես ձևական բնույթ են կրում։
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ դեռ 2022 թվականի փետրվարին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ շուտով կներկայացնի պաշտպանական ռազմավարությունը, փաստաթուղթը պատրաստ է և մնում են միայն առանձին կետեր։ Մանուկյանի խոսքով` անցել է 9 ամիս, մինչ օրս ռազմավարություն չկա, ինչից կարելի է եզրակացնել, որ դրա բացակայությունը ցույց է տալիս, որ այդ բոլոր ծրագրերը կենացային մակարդակում են։
Պատգամավորը նաև շեշտեց, որ վերջերս ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանին ցույց է տվել մի լուսանկար, որտեղ երևում է, որ եռամսյա հավաքներին մասնակցող պահեստազորայիններին հանդերձանքի համար տրամադրել են 1940-ականների սաղավարտներ՝ կարմիր աստղով:
Բանակի հրամանատա՞ր, թե՞ քաղաքական գործիչ. ի՞նչ կտան ՀՀ-ում ռազմական բարեփոխումները
«Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր պաշտպանության նախարարը մեզ համոզեն, որ բանակը բահի ու քլունգի կարիք չունի, միևնույնն է, յուրաքանչյուրը, ով առնչություն է ունեցել առաջնագծի հետ, կարող է վկայել, որ այնտեղ բացակայում են այդ գործիքները»,– նշեց Մանուկյանը։
Սեպտեմբերին տված հարցազրույցների մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնն ասել էր, որ բանակին օգնելու մասնավոր նախաձեռնությունների կարիք չկա։
Լրահոս
0