00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պե՞տք է արդյոք շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացից դուրս գալը չափազանց ռիսկային քայլ կլինի, ուստի ցանկացած միջանկյալ փաստաթուղթ կարող է օգուտ բերել։
Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումն առավելագույնն է, ինչին կարող է այժմ Հայաստանը գնալ Բաքվի մաքսիմալիստական մոտեցումների պահպանման պայմաններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունը։
Նրա խոսքով՝ նման կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվել իր պահանջներից ու ագրեսիվ նկրտումներից: Բաքուն նախկինի պես պահանջում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքը, չի ցանկանում զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից, սահմանազատում և սահմանագծում է պահանջում ինչ-որ անհասկանալի քարտեզներով և դրանով տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Իրավիճակը կարող է փոխվել միայն այն ժամանակ, երբ Բաքուն նվազեցնի ագրեսիայի աստիճանը, սակայն նման նշաններ հիմա չեն երևում։
«Տեսականորեն կարելի է գոնե ինչ-որ թուղթ ստորագրել, բայց այն չի աշխատի և չի կարող համարվել խաղաղության պայմանագիր։ Խաղաղության համաձայնագիրը փաստաթուղթ է, որը որոշակիորեն բխում է երկու կողմերի շահերից, ոչ միայն մեկի: Բանակցությունների մի կողմի շահերի ոտնահարումն ապագայում կրկին կհանգեցնի նոր ռազմական էսկալացիայի, և դրա բազմաթիվ պատմական օրինակներ կան»,- ասաց Հովհաննիսյանը։
Վերլուծաբանը սխալ է համարում այն դիսկուրսը, որ եթե չընդունենք Ադրբեջանի պայմանները և գնանք խաղաղության պայմանագրի ստորագրման, նոր պատերազմ կհրահրվի։ Բաքվի պահանջների ընդունումը ոչ մի դեպքում չի կարող երաշխիք դառնալ, որ ռազմական գործողությունների չեն վերսկսվի։
Հովհաննիսյանն անթույլատրելի է համարում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացից դուրս գալը։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն առաջարկում է ինչ-որ շրջանակային փաստաթուղթ ստորագրել։
Նրա կարծիքով` հաշվի առնելով միջազգային խոշոր դերակատարների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունն այս գործընթացում` Հայաստանի կողմից բոյկոտը խիստ անխոհեմ և վտանգավոր քայլ կլինի: Եվ եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն այժմ անհնար է, ապա ինչ-որ ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ ամրագրող միջանկյալ փաստաթղթի ստորագրումը միանգամայն ընդունելի է։
Ըստ Հովհաննիսյանի` փաստաթուղթը գուցե իրավաբանորեն պարտավորեցնող ուժ չունենա, բայց կդառնա բանակցությունների կարևոր բաղադրիչ։
Վերլուծաբանի խոսքով` դեռևս լիովին հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ տարրեր կարող է ներառել շրջանակային փաստաթուղթը, եթե այն իհարկե ստորագրվի։ Երևանը դեռ չի հրապարակել իր առաջարկները։ Բայց կարելի է ենթադրել, որ փաստաթուղթն այնքան էլ չի տարբերվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով վերջին երկու տարվա ընթացքում ընդունված եռակողմ հայտարարություններից, ինչպես նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ պրահյան հանդիպման արդյունքներից։
Վերոնշյալ փաստաթղթերում նշված են հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերը։ Դա սահմանազատումն ու սահմանագծումն է, կոմունիկացիաների բացումը, ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես գերիների ազատ արձակումը։
Փորձագետը նաև վստահ է, որ ինքնին սահմանազատման և սահմանազատման գործընթացը չի ստիպի Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից։ Նրա խոսքով՝ հակառակորդն ակտիվորեն ամրապնդվում է այդ տարածքներում, այդ թվում՝ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում։ Կառուցվում են ինժեներական կառույցներ, կրակային կետեր, խրամատներ և այլն:
«Ակնհայտ է, որ առանց ճնշումների (առաջին հերթին Հայաստանի, իսկ հետո նաև միջազգային խաղացողների կողմից) Ադրբեջանը չի հեռանա այդ տարածքներից: Այո՛, Ջերմուկի, Սոթքի, Ներքին Հանդի կամ Իշխանասարի մոտ օկուպացիան նպատակ ուներ Բաքվի համար սահմանազատման շահավետ պայմաններ ապահովել»,– ասաց նա։
Հիշեցնենք` երեկ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։ Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։
ՀՀ–ն ամեն ինչ կանի, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի. Փաշինյան
Լրահոս
0