https://armeniasputnik.am/20221117/urakh-em-vor-henc-turqiajum-karvoghacel-em-chempivoni-titghvosy-nvatshel-mariam-mkrtchjan--51428105.html
Ուրախ եմ, որ հենց Թուրքիայում կարողացել եմ չեմպիոնի տիտղոսը նվաճել. Մարիամ Մկրտչյան
Ուրախ եմ, որ հենց Թուրքիայում կարողացել եմ չեմպիոնի տիտղոսը նվաճել. Մարիամ Մկրտչյան
Մարիամը պատմել է, որ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից և խաղալ սովորել է դպրոցում։ 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T17:55+0400
2022-11-17T17:55+0400
2022-11-17T18:05+0400
մարիամ մկրտչյան
շախմատ
վահրամ դումանյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/11/51426831_0:0:1600:901_1920x0_80_0_0_80d7df63b70d9c04cbe0ef0e9acb8097.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը հայտնել է, թե ուրախ է, որ հենց Թուրքիայում կարողացել է չեմպիոնի տիտղոսը նվաճել։ Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում չեմպիոնի տիտղոսը նվաճած շախմատիստին այսօր ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկանում ենք նախարարության կայքից։«Մինչև վերջին պահը չէի սպասում, որ հաղթող կճանաչվեմ»,–ասել է Մարիամը։Նա պատմել է, որ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից, խաղալ սովորել է դպրոցում. հենց այդ շրջանում շախմատը որպես առարկա ընդգրկվել էր դպրոցական ծրագրում: Նրա առաջին ուսուցիչն ու մարզիչը եղել է Սևակ Բաղդասարյանը` Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցի «Շախմատ» առարկան դասավանդող մասնագետը: Նա նաև Մարիամի մարզիչն է եղել:Դումանյանը կարևորել է շախմատի, և առհասարակ սպորտի ոլորտում պետական հոգածությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը շարունակական կլինի, որպեսզի արդյունքներն ավելանան:Նշենք, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Մարիամ Մկրտչյանը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մասնակցելու է միջազգային մրցաշարի, իսկ դեկտեմբերի 25-30-ը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի բլից և արագ շախմատի մեծահասակների աշխարհի թիմային առաջնությանը, որը կանցկացվի Ղազախստանում:Մարիամ Մկրտչյանն այս տարվա սեպտեմբերին նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։Հիշեցնենք՝ Անթալիայում օրերս տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էին նվաճել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/11/51426831_145:0:1568:1067_1920x0_80_0_0_22f18f2becb31453cca5b1ac31e55d2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մարիամ մկրտչյան, շախմատ, վահրամ դումանյան
մարիամ մկրտչյան, շախմատ, վահրամ դումանյան
Ուրախ եմ, որ հենց Թուրքիայում կարողացել եմ չեմպիոնի տիտղոսը նվաճել. Մարիամ Մկրտչյան
17:55 17.11.2022 (Թարմացված է: 18:05 17.11.2022) Մարիամը պատմել է, որ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից և խաղալ սովորել է դպրոցում։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը հայտնել է, թե ուրախ է, որ հենց Թուրքիայում կարողացել է չեմպիոնի տիտղոսը նվաճել։ Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում
չեմպիոնի տիտղոսը նվաճած շախմատիստին այսօր ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկանում ենք
նախարարության կայքից։
«Մինչև վերջին պահը չէի սպասում, որ հաղթող կճանաչվեմ»,–ասել է Մարիամը։
Նա պատմել է, որ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից, խաղալ սովորել է դպրոցում. հենց այդ շրջանում շախմատը որպես առարկա ընդգրկվել էր դպրոցական ծրագրում: Նրա առաջին ուսուցիչն ու մարզիչը եղել է Սևակ Բաղդասարյանը` Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցի «Շախմատ» առարկան դասավանդող մասնագետը: Նա նաև Մարիամի մարզիչն է եղել:
Դումանյանը կարևորել է շախմատի, և առհասարակ սպորտի ոլորտում պետական հոգածությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը շարունակական կլինի, որպեսզի արդյունքներն ավելանան:
Նշենք, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Մարիամ Մկրտչյանը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մասնակցելու է միջազգային մրցաշարի, իսկ դեկտեմբերի 25-30-ը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի բլից և արագ շախմատի մեծահասակների աշխարհի թիմային առաջնությանը, որը կանցկացվի Ղազախստանում:
Մարիամ Մկրտչյանն այս տարվա սեպտեմբերին նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների
չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։
Հիշեցնենք՝ Անթալիայում օրերս տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էին նվաճել: