00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացական հարթակը վստահության հիմք կդառնա. Ղարիբաշվիլին հանդիպել է Սիմոնյանի հետ

© Photo : official site of the Government of GeorgiaՂարիբաշվիլին հանդիպել է Սիմոնյանի հետ
Ղարիբաշվիլին հանդիպել է Սիմոնյանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Բաժանորդագրվել
Վրաստանի վարչապետն ու ՀՀ խոսնակը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի կողմից առաջարկած «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնություն» հարթակը կարող է ամուր հիմք դառնալ կողմերի` փոխադարձ վստահությունը միմյանց հանդեպ վերականգնելու համար։
Այս մասին նշվել է Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հանդիպման ժամանակ։
Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և նշել խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծման կարևորությունը, ինչպես նաև ընդգծել, որ ժամանակին իրավիճակի դեէսկալացիան և հարցի լուծման համար երկխոսության վերսկսումը բխում է բոլոր կողմերի շահերից։
Վարչապետն ու խոսնակը քննարկել են նաև երկրների միջև բարիդրացիական հարաբերություններն ու երկկողմանի համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության դրական դինամիկան։
Զրուցակիցների կարծիքով` դա էլ ավելի է ամրապնդում երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները։
Հիշեցնենք, որ Վրաստանը բազմիցս առաջարկել է իր միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այդ թվում` խաղաղ հարևանության նախաձեռնության հարթակի գործարկման միջոցով։
Հարթակի շրջանակում Թբիլիսին Երևանի և Բաքվի միջև հանդես է գալիս որպես պատասխանատու կողմ։ Միևնույն ժամանակ Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Թբիլիսին չի հավակնում նախաձեռնության շրջանակում քաղաքական բնույթի հարցեր քննարկել։
30 տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ. Ալեն Սիմոնյանը Վրաստանում է
Բացի այդ, 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ալիևը հայտարարել էր Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար Բաքու–Թբիլիսի–Երևան հարթակի ստեղծման կարևորության մասին։ Այդ ձևաչափում կողմերը կարող են քննարկել էներգետիկային, հաղորդակցություններին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին առնչվող հարցեր։
© Photo : official site of the Government of GeorgiaՂարիբաշվիլին հանդիպել է Սիմոնյանի հետ
Премьер-министр Грузии Ираклий Гарибашвили встретился со спикером парламента Армении Аленом Симоняном (17 ноября 2022). Tбилиси - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Ղարիբաշվիլին հանդիպել է Սիմոնյանի հետ
Լրահոս
0