https://armeniasputnik.am/20221117/vrastany-patrast-e-mijnvord-linel-hajastani-ev-adrbejani-mijev-papuashvili-51419034.html
Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Պապուաշվիլի
Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Պապուաշվիլի
Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ: 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T15:42+0400
2022-11-17T15:42+0400
2022-11-17T15:53+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
ալեն սիմոնյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/11/51397500_0:167:1600:1067_1920x0_80_0_0_b915a57b6fa5728b7b278a2776179feb.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Վրաստանը պատրաստ է շարունակել միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայ գործընկերոջ` Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։Նա հույս է հայտնել, որ նրանց կհաջողվի ցույց տալ (և առաջին հերթին` երիտասարդ սերունդներին), որ նույնիսկ ամենաբարդ ժամանակներում Կովկասի ժողովուրդներն իրենց իմաստությամբ և համագործակցությամբ կարող են խաղաղ ապագա կառուցել։ԱՄՆ–ին ավելի շատ հետաքրքրում է, թե ով է միջնորդը Հայաստանի և Ադրբեջանի միջևՊապուաշվիլին նշել է նաև, որ Հայաստանի և Վրաստանի արտաքին հարաբերությունների և մշակույթի կոմիտեների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ համագործակցությանը և կխորացնի փոխգործակցությունը:Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ: Նա հավելել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է և բարձր է գնահատել վրացական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը:Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն և դրա հետևանքներին: Հիշեցնենք, որ Սիմոնյանը նոյեմբերի 16-ին երկօրյա այցով մեկնել է Թբիլիսի ։ ՀՀ ԱԺ խոսնակն արդեն հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/11/51397500_47:0:1470:1067_1920x0_80_0_0_1556a18f14fa8328e58b6c44d849aeab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, ալեն սիմոնյան
հայաստան, վրաստանի հանրապետություն, ալեն սիմոնյան
Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Պապուաշվիլի
15:42 17.11.2022 (Թարմացված է: 15:53 17.11.2022) Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Վրաստանը պատրաստ է շարունակել միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայ գործընկերոջ` Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Վրաստանը պատրաստ է շարունակել միջնորդի դեր կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության օրինակ դառնա»,-ասել է Պապուաշվիլին:
Նա հույս է հայտնել, որ նրանց կհաջողվի ցույց տալ (և առաջին հերթին` երիտասարդ սերունդներին), որ նույնիսկ ամենաբարդ ժամանակներում Կովկասի ժողովուրդներն իրենց իմաստությամբ և համագործակցությամբ կարող են խաղաղ ապագա կառուցել։
Պապուաշվիլին նշել է նաև, որ Հայաստանի և Վրաստանի արտաքին հարաբերությունների և մշակույթի կոմիտեների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ համագործակցությանը և կխորացնի փոխգործակցությունը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ: Նա հավելել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է և բարձր է գնահատել վրացական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը:
Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն և դրա հետևանքներին: Հիշեցնենք, որ Սիմոնյանը նոյեմբերի 16-ին երկօրյա այցով մեկնել է Թբիլիսի ։ ՀՀ ԱԺ խոսնակն արդեն հանդիպել է Վրաստանի վարչապետ
Իրակլի Ղարիբաշվիլիի և արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ: