https://armeniasputnik.am/20221117/zintsarajvoghneri-atestavvorman-masin-orenqy-risker-ev-anvorvoshutjun-e-parunakum-patgamavvor-51409945.html
Զինծառայողների ատեստավորման մասին օրենքը ռիսկեր և անորոշություն է պարունակում. պատգամավոր
Զինծառայողների ատեստավորման մասին օրենքը ռիսկեր և անորոշություն է պարունակում. պատգամավոր
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած օրենքը որոշակի շտկումների կարիք ունի։ 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T13:28+0400
2022-11-17T13:28+0400
2022-11-17T13:31+0400
հայաստան
տիգրան աբրահամյան
զինվորական
ատեստավորում
օրենք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28551794_0:0:1600:901_1920x0_80_0_0_c51d408d36043d82144ec2f4f84134da.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում զինծառայողների ատեստավորման մասին օրենքը, որին հաջորդում է նրանց աշխատավարձերի բարձրացումը, որոշակի ռիսկեր ու անորոշություններ է պարունակում։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։ՊՆ–ն առաջարկել է համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, մասնավորապես՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որը նախատեսում է կամավոր ատեստավորում, որի հաջող անցման դեպքում զինվորականների աշխատավարձը զգալիորեն կբարձրանա: Կառավարությունը հայտարարում է, որ դրանով խթանում է զինվորականների պրոֆեսիոնալիզմի աճը ևլուծում նրանց սոցիալական խնդիրները։«Անհասկանալի են նախևառաջ ատեստավորման չափանիշներն ու սկզբունքները, անհասկանալի է նաև այն, թե ինչպես կգնահատեն զինվորականների գիտելիքներն ու հմտությունները, ինչ հիմքով և որտեղ են երաշխիքները, որ գործընթացը օբյեկտիվ է, անկողմնակալ։ Սա կարևոր է այն առումով, որ գործընթացի ցանկացած խափանում, սուբյեկտիվիզմի և անարդար վերաբերմունքի ցանկացած դրսևորում կհանգեցնի զինվորականների հիասթափության», – ասաց պատգամավորը։Պահեստազորայինին 40-ականների սաղավարտ են տվել. Մանուկյանը` բանակի բարեփոխումների մասինԱբրահամյանը կարծում է, որ զինվորականների խրախուսման անգամ իդեալական համակարգը պետք է ներդրվի այն պայմաններում, երբ բազային աշխատավարձը հասցվել է քիչ թե շատ ընդունելի մակարդակի։ Պատգամավորը նշեց, որ ներկա պայմաններում պայմանագրային զինծառայողների բազային աշխատավարձը չափազանց ցածր է։Ընդդիմադիր պատգամավորը միաժամանակ ողջունեց ՊՆ–ի «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որը ենթադրում է 6 ամիս ժամկետային ծառայությունից հետո անցում կատարել պայմանագրային ծառայության։ Նա վստահ է, որ որոշ թերություններով հանդերձ, որոնք առաջին հերթին կապված են զինվորական ծառայության ընկալման հետ, օրինագիծը հնարավորություն է տալիս մասսայականացնել ծառայությունը բանակում։5 տարի ծառայություն և 5 միլիոն դրամ պատվո վճար. Պապիկյանը ներկայացրեց նոր ծրագիրը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28551794_73:0:1497:1068_1920x0_80_0_0_63ebee9741fd86b5c408446ce9275514.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, տիգրան աբրահամյան, զինվորական, ատեստավորում, օրենք
հայաստան, տիգրան աբրահամյան, զինվորական, ատեստավորում, օրենք
Զինծառայողների ատեստավորման մասին օրենքը ռիսկեր և անորոշություն է պարունակում. պատգամավոր
13:28 17.11.2022 (Թարմացված է: 13:31 17.11.2022) Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած օրենքը որոշակի շտկումների կարիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում զինծառայողների ատեստավորման մասին օրենքը, որին հաջորդում է նրանց աշխատավարձերի բարձրացումը, որոշակի ռիսկեր ու անորոշություններ է պարունակում։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։
ՊՆ–ն առաջարկել է համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, մասնավորապես՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որը նախատեսում է կամավոր ատեստավորում, որի հաջող անցման դեպքում զինվորականների աշխատավարձը զգալիորեն կբարձրանա: Կառավարությունը հայտարարում է, որ դրանով խթանում է զինվորականների պրոֆեսիոնալիզմի աճը ևլուծում նրանց սոցիալական խնդիրները։
«Անհասկանալի են նախևառաջ ատեստավորման չափանիշներն ու սկզբունքները, անհասկանալի է նաև այն, թե ինչպես կգնահատեն զինվորականների գիտելիքներն ու հմտությունները, ինչ հիմքով և որտեղ են երաշխիքները, որ գործընթացը օբյեկտիվ է, անկողմնակալ։ Սա կարևոր է այն առումով, որ գործընթացի ցանկացած խափանում, սուբյեկտիվիզմի և անարդար վերաբերմունքի ցանկացած դրսևորում կհանգեցնի զինվորականների հիասթափության», – ասաց պատգամավորը։
Աբրահամյանը կարծում է, որ զինվորականների խրախուսման անգամ իդեալական համակարգը պետք է ներդրվի այն պայմաններում, երբ բազային աշխատավարձը հասցվել է քիչ թե շատ ընդունելի մակարդակի։ Պատգամավորը նշեց, որ ներկա պայմաններում պայմանագրային զինծառայողների բազային աշխատավարձը չափազանց ցածր է։
«Պարեկային ոստիկանները զգալիորեն ավելի շատ գումար են ստանում պայմանագրային զինծառայողներից, որոնք առաջնագծում ծառայություն են իրականացնում` պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում։ Իմ դիտարկումները ես համապատասխան կարգով ներկայացրել եմ ՀՀ պաշտպանության նախարարությանը և ԶՈւ ԳՇ–ին»,– ասաց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը միաժամանակ ողջունեց ՊՆ–ի «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որը ենթադրում է 6 ամիս ժամկետային ծառայությունից հետո անցում կատարել պայմանագրային ծառայության։ Նա վստահ է, որ որոշ թերություններով հանդերձ, որոնք առաջին հերթին կապված են զինվորական ծառայության ընկալման հետ, օրինագիծը հնարավորություն է տալիս մասսայականացնել ծառայությունը բանակում։