Արմեն Գրիգորյանը հանդիպել է հնդիկ պաշտոնյաների հետ և քննարկել պայմանավորվածությունները

© Photo : Facebook / Արմեն Գրիգորյան / Armen GrigoryanԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի խորհրդականի ու Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետի հետ
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի խորհրդականի ու Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետի հետ - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի խորհրդականի ու Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետի հետ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպման մասնակիցները ողջունել են երկկողմ զարգացող համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Գոելը: Գրիգորյանը հանդիպման վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Գոհունակությամբ ընդգծել ենք հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում»,– գրել է նա:
© Photo : Facebook / Արմեն Գրիգորյան / Armen GrigoryanԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի խորհրդականի ու Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետի հետ
Секретарь Совета безопасности Армен Григорян встретился с советником премьер-министра Индии по национальной безопасности Аджитом Довалом (18 ноября 2022). Дели - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի խորհրդականի ու Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետի հետ
Գրիգորյանը նշել է, որ գործընկերների հետ պայմանավորվել է նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը:
© Photo : Facebook / Արմեն Գրիգորյան / Armen GrigoryanԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի խորհրդականի ու Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետի հետ
Секретарь Совета безопасности Армен Григорян встретился с советником премьер-министра Индии по национальной безопасности Аджитом Довалом (18 ноября 2022). Дели - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի խորհրդականի ու Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետի հետ
Հիշեցնենք` հնդկական լրատվամիջոցները նոյեմբերի 10-ին հայտնել էին, որ
Հնդկաստանը Հայաստանին հաուբիցներ է մատակարարելու։
Արմեն Գրիգորյանը Հնդկաստան է մեկնել աշխատանքային այցով։ Նրան Նյու Դելի է հրավիրել Հնդկաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ամիտ Շահը։
Հնդկական հաուբիցները կուժեղացնեն հայկական հրետանին. փորձագետները` հնարավոր գործարքի մասին
Լրահոս
0