Դիրքի ավագին մահացու հրազենային վիրավորում հասցրած զինծառայողը կալանավորվել է

© Photo : Tigran Abrahamyan Մարտական դիրք
Մարտական դիրք - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 15–ին ՀՀ մարտական դիրքերից մեկում ծառայակցին մահացու վիրավորում հասցրած զինծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ հոդվածն առնչվում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ, մարտի ժամանակ, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ.Հովսեփյանը ստացել էր հրազենային վիրավորում և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Այսօր ծառայակցի կողմից սպանված զինծառայողը դիրքի ավագն էր․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Լրահոս
0