00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի մետրոյի վագոնների համալրման հարցը քննարկման փուլում է. տնօրենի պաշտոնակատար

© Sputnik / Aram NersesyanԲաբկեն Սեդրակյան
Բաբկեն Սեդրակյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Բաբկեն Սեդրակյան
Բաժանորդագրվել
Բաբկեն Սեդրակյանի խոսքով` գերբեռնված ժամերին գիծ է դուրս գալիս 3 վագոնից բաղկացած 3 շարժակազմ։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի վագոնների համալրման հարցը քննարկման փուլում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը` մեկնաբանելով հարցը, թե արդյոք կավելանան շարժակազմերի կամ վագոնների քանակը` հաշվի առնելով ուղևորահոսքի աճը։
Նրա խոսքով` վագոնային հավաքակայանում կա 45 վագոն, որոնցից շահագործվում է միայն 29-ը։ Մնացած վագոնները շահագործման ենթակա չեն. ունեն հիմնանորոգման և արդիականացման կարիք։ Երևանի մետրոպոլիտենն այժմ ունի ավելի քան 12,1 կիլոմետրանոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ և 10 կայարան:
«Խնդիրներն ու անելիքները շատ են, որոնք գտնվում են մեր ամենօրյա հսկողության տակ։ Վագոնների համալրման հետ կապված հարցը գտնվում է քննարկման փուլում։ Բնականաբար, բոլոր այն սարքավորումները և համակարգերը, որոնք ունեն ֆիզիկական մաշվածություն, ժամանակի ընթացքում պետք է փոխարինվեն նորերով, որովհետև վերոնշյալ սարքավորումներն արդեն դուրս են եկել արտադրությունից, և դրանց տեխնիկական սպասարկումը խնդիրներ է առաջացնում սպասարկող անձնակազմի համար»,– ասաց Սեդրակյանը։
Տնօրենի պաշտոնակատարը միաժամանակ ընդգծեց, որ այս տարվա 10 ամսում գրանցվել է ուղևորների կտրուկ աճ։ Օրական մետրոպոլիտենը տեղափոխում է ավելի քան 85 000 ուղևոր։ Ամեն օր գծում լինում է 10 գնացք, որից 7-ը երկու վագոնից է բաղկացած, իսկ 3-ը՝ 3 վագոնից։
«Գնացքները գիծ են դուրս գալիս իրենց գրաֆիկի համաձայն, որն էլ կազմվում է հատուկ մասնագետների կողմից՝ հիմնվելով խրոնոմետրաժային արդյունքների վրա։ Ուղևորների հարմար երթևեկը իրականացնելու նպատակով գերբեռնված ժամերին գիծ է դուրս գալիս 3 վագոնից բաղկացած 3 շարժակազմ, ինչն էլ էականորեն թեթևացնում է ուղևորափոխադրումը։ Անդրադառնալով այս խնդրին` հավելեմ նաև, որ 1 ամսվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին կհիմնանորոգվի ևս մեկ 3 վագոնից բաղկացած շարժակազմ»,– նշեց նա։
Սեդրակյանն ընդգծեց, որ մետրոպոլիտենում խնդիր է կադրերի պատրաստման հարցը, քանի որ հանրապետությունում չկան համապատասխան ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են ուսանել կամ վերապատրաստվել մետրոպոլիտենի աշխատակիցները։ Հարցը փորձում են լուծել տեղում և սեփական ուժերով՝ կիրառելով երկարամյա, պատրաստակամ աշխատակիցների գիտելիքներն ու փորձը։
«Վերջին ժամանակահատվածում մետրոպոլիտենը դարձել է գրավիչ կառույց երիտասարդ կադրերի համար՝ հաշվի առնելով միջին աշխատավարձի բարձրացումը ու պայմանների բարելավումը»,– ասա նա։
Տնօրեն պաշտոնակատարը վստահեցրեց, որ այսօր նաև մեծ թափով աշխատանքներ են իրականացվում կայարանների և կայարանային համալիրների լուսավորության արդիականացման, կանաչապատման, մաքրման և էսթետիկ տեսքի վերականգնման համար։ Սեդրակյանի պնդմամբ` մետրոպոլիտենի նվիրյալ աշխատակիցների պատասխանատվության և պատրաստակամության շնորհիվ է, որ աշխատում են 24/7 ռեժիմով և հնարավորինս անում ամեն ինչ, որպեսզի գրաֆիկին համապատասխան բարձրակարգ ծառայություն մատուցեն ուղևորներին։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը Երևանի մետրոպոլիտենին գումար է հատկացրել 14 հզոր օդորակիչ ձեռք բերելու համար։ Նոր սարքավորումների ընդհանուր արժեքը 480 մլն դրամ է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել էր, որ օդորակիչները տեղադրվել են 1980-ականներին և այդ ժամանակվանից չեն փոխվել։ Սանոսյանը հայտնել էր, որ 19.4 մլն դրամ գումար են հատկացնելու նաև սլաքային փոխադրիչ կոչվող սարքավորումների գնման ու գործողները նորերով փոխարինելու համար։ Այդ սարքերը պետք է փոխարինվեն 5 տարին մեկ։ Բայց Երևանի մետրոյում վերջին անգամ փոխվել են 9 տարի առաջ։
Բացի այս խոշոր գնումներից, ևս 150 մլն դրամ էլ հատկացվելու է մետրոյի համար տարբեր գնումներ կատարելու համար` մալուխներ, վագոնների պահեստամասեր, լուսավորության ցանց և այլն։
Լրահոս
0