https://armeniasputnik.am/20221118/hajastany-rusastan-avtvomeqena-artahanvoghneri-qarjakum-e-51467356.html
Հայաստանը Ռուսաստան ավտոմեքենա արտահանողների քառյակում է
Հայաստանը Ռուսաստան ավտոմեքենա արտահանողների քառյակում է
Ավտոմոբիլային դիլերների ասոցիացիայի ղեկավարը նշում է, որ օգտագործված մեքենաների հավաստագրման ընթացակարգի պարզեցումը թույլ է տվել ավելացնել Հայաստանից Ռուսաստան... 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T14:03+0400
2022-11-18T14:03+0400
2022-11-18T14:40+0400
արտահանում
ավտոմեքենա
հայաստան
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2092/46/20924638_0:0:1600:901_1920x0_80_0_0_108439b53bec144f3e5f487144522ddc.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Բելառուսից, Ղազախստանից և Վրաստանից հետո չորրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանմամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։Նրա խոսքով՝ վերջին վեց ամիսների ընթացքումՌուսաստան ավտոմեքենաների արտահանման մեջ Հայաստանի մասնաբաժինը 6,5 տոկոս է կազմել։Նա հիշեցրեց, որ շահագործվող բոլոր մեքենաները պետք է անվտանգության համապատասխան հավաստագրեր ստանան։ Նոր մեքենաները ստանում են այսպես կոչված «տրանսպորտային միջոցի տեսակի հավանությունը», որը տրամադրում է հենց արտադրողը, իսկ Հայաստանում վնասված, վերանորոգված մեքենաների համար պետք է ստանալ «Անվավոր տրանսպորտային միջոցի անվտանգության վկայական»՝ դրա շահագործման պիտանիությունը հաստատելու համար:Փորձագետը նշեց, որ մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ավտոշուկայում շրջանառվող ավտոմեքենաների համար այդ մեխանիզմը չի կիրառվել։Լարսի անցակետում ձևակերպումներն ավելի արագ կարվեն. Մուրադյանը` ԵԱՏՄ համաձայնագրի մասինՊետրոսյանի խոսքով` Ռուսաստանում այդ հարցը շատ խիստ է դրված, և առանց անվտանգության հավաստագրի մեքենաները չեն կարող շրջանառության մեջ դրվել։ Հիմնական պահանջը «Էրա Գլոնաս» արբանյակային համակարգի տեղադրումն է՝ փրկարարական ծառայություններ կանչելու համար։Միևնույն ժամանակ` հակառուսական պատժամիջոցների ֆոնին էլեկտրոնային սարքերի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանում տրանսպորտային միջոցների սերտիֆիկացման պահանջները զգալիորեն մեղմվել են, ինչը նպաստել է Հայաստանից ռուսական շուկա ավտոմեքենաների արտահոսքի ավելացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2092/46/20924638_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a76f09659cfa9fab79b7cdf94f0280c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արտահանում, ավտոմեքենա, հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
արտահանում, ավտոմեքենա, հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Հայաստանը Ռուսաստան ավտոմեքենա արտահանողների քառյակում է
14:03 18.11.2022 (Թարմացված է: 14:40 18.11.2022) Ավտոմոբիլային դիլերների ասոցիացիայի ղեկավարը նշում է, որ օգտագործված մեքենաների հավաստագրման ընթացակարգի պարզեցումը թույլ է տվել ավելացնել Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Բելառուսից, Ղազախստանից և Վրաստանից հետո չորրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանմամբ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ վերջին վեց ամիսների ընթացքումՌուսաստան ավտոմեքենաների արտահանման մեջ Հայաստանի մասնաբաժինը 6,5 տոկոս է կազմել։
«Այն երկրի համար, որն ի տարբերություն Բելառուսի ու Ղազախստանի, ավտոմեքենաներ չի արտադրում, դա բավական լուրջ ցուցանիշ է», - ընդգծեց փորձագետը:
Նա հիշեցրեց, որ շահագործվող բոլոր մեքենաները պետք է անվտանգության համապատասխան հավաստագրեր ստանան։ Նոր մեքենաները ստանում են այսպես կոչված «տրանսպորտային միջոցի տեսակի հավանությունը», որը տրամադրում է հենց արտադրողը, իսկ Հայաստանում վնասված, վերանորոգված մեքենաների համար պետք է ստանալ «Անվավոր տրանսպորտային միջոցի անվտանգության վկայական»՝ դրա շահագործման պիտանիությունը հաստատելու համար:
Փորձագետը նշեց, որ մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ավտոշուկայում շրջանառվող ավտոմեքենաների համար այդ մեխանիզմը չի կիրառվել։
Պետրոսյանի խոսքով` Ռուսաստանում այդ հարցը շատ խիստ է դրված, և առանց անվտանգության հավաստագրի մեքենաները չեն կարող շրջանառության մեջ դրվել։ Հիմնական պահանջը «Էրա Գլոնաս» արբանյակային համակարգի տեղադրումն է՝ փրկարարական ծառայություններ կանչելու համար։
Միևնույն ժամանակ` հակառուսական պատժամիջոցների ֆոնին էլեկտրոնային սարքերի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանում տրանսպորտային միջոցների սերտիֆիկացման պահանջները զգալիորեն մեղմվել են, ինչը նպաստել է Հայաստանից ռուսական շուկա ավտոմեքենաների արտահոսքի ավելացմանը։