00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայտարարագրման համակարգում կարևոր է նաև խրախուսման մեխանիզմների առկայությունը. տնտեսագետ

Ռիսկերը մեծ են, բայց կան նաև դրանք կանխարգելող խրախուսման մեխանիզմներ. Փորձագետը՝ եկամտի հայտարարագրման համակարգի մասին
Բաժանորդագրվել
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած նախագծին, որով Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ կներդրվի։
Հայաստանում համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը շատ կարևոր քայլ է ստվերի նվազեցման, հարկային կարգապահության բարձրացման և տնտեսության մեջ ավելի թափանցիկ, օրենսդրորեն ավելի ամուր հարաբերություններ կառուցելու տեսանկյունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում հայտնել էր, որ առաջարկում են 2023-ից սկսած` երեք տարիների ընթացքում ներդնել ՀՀ բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգ։
«Նման համակարգեր հիմնականում կիրառվում են զարգացած երկրներում, և այդ առումով բավականին մեծ փորձ կա։ Օրինագիծն իմպլեմենտացիայի փուլում բավականին բարդ է և սովորաբար միայն զարգացած երկրներն են կարողանում իրենց թույլ տալ նման համակարգերի գործարկում, ինչը պետք է ժամանակի հետ արմատավորվի և կատարելագործվի նաև Հայաստանում»,– ասաց տնտեսագետը։
Կարապետյանի դիտարկմամբ` տնտեսական բումի փուլում հնարավոր չի լինում արդյունավետ, այդ թվում նաև ոլորտային հարկային քաղաքականություն իրականացնել, ասենք՝ անշարժ գույքի շուկան, մինչդեռ հայտարարագրման համակարգը հնարավորություն կտա ստեղծել մեխանիզմ, որի շնորհիվ թիրախային կերպով ու ճիշտ ժամանակին կկիրառվեն ոլորտային արդյունավետ հարկային քաղաքականության միջոցառումներ։
«Աշխատանքի ծավալը նույնպես շատ մեծ է, հետևաբար առաջարկվում է տվյալ համակարգը ներդնել երեք փուլով։ Կա նաև դրա տեղեկատվական ապահովման խնդիրը, թեև առաջնահերթությունը մշակույթի աստիճանական արմատավորումն է, որովհետև հենց առաջին տարում բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին եկամուտի հայտարարագրման համակարգում ներառելը կարող է մեծ բարդություններ ստեղծել նրանց կողմից ներկայացվող համակարգից օգտվելու, ճիշտ լրացնելու տեսակետից։ Այնպես որ, աստիճանական ներառումը կհանգեցնի նաև համապատասխան գիտելիքի տարածմանն ու ադապտացմանը»,– նշեց մեր զրուցակիցը։
Ծախսերը հայտարարագրելու սահմանաչափ չդնելու դեպքում անձնական հաշվապահ պետք կլինի. Քթոյան
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է իրականացվի համակարգի ընդհանուր վերահսկելիությունը, Կարապետյանն ընդգծեց, որ ՊԵԿ–ում կան մեխանիզմներ կոնկրետ կազմակերպությունների համար, գոյություն ունի նաև ռիսկերի կառավարման համակարգ, որը փորձում է հստակ չափորոշիչներով հայտնաբերել ու զգուշացնել առավել ռիսկային սուբյեկտների մասին։
«Այստեղ պետք է զուգորդվեն նաև նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, ինչպես և մարդկային գործոնի համատեղ աշխատանքը»,– ասաց Կարապետյանը։
Նա կարևորեց նաև խրախուսման մեխանիզմների առկայությունը ներկայացվող նախագծում, որոնց պարագայում մարդիկ կնախընտրեն ինքնակամ հայտարարագրել իրենց եկամուտները, չթաքցնել դրանք, որպեսզի հետագայում օգտվեն, օրինակ, «սոցիալական կրեդիտների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգի ընձեռած առավելություններից։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է եկամուտների հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին: Մասնավորապես, առաջարկվում է, որ 2023 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 մլրդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպության բաժնետերը, այն մարդիկ, որոնք 2023-ի ընթացքում 20 մլն դրամի չափով վարկ, նաև նրանք, ովքեր արտերկրից են եկամուտ ստանում և եկամտային հարկի փոխահատուցումներ ստացողները։ Ի դեպ, 2023-ի հայտարարագիրը պետք է ներկայացնի մինչև 2024-ի ապրիլ։
Իսկ 2024 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն մասնավոր հատվածում վարձու աշխատողները, 2025-ին` բոլոր այն մարդիկ, որոնք առաջին և երկրորդ խմբերում չեն։
Լրահոս
0