Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի Սեյրան Օհանյանի գործով քննությունը

© Sputnik / Aram NersesyanՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Սեյրան Օհանյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բռնագանձման են ենթակա Օհանյանի 1 մլրդ դրամական միջոցները, ինչպես նաև գույքը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործով քննությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 1 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք՝ 2 անշարժ գույք Երևանի կենտրոնում, առանձնատուն Վահագնի թաղամասում և ամառանոց Սևանի ափին:
Նշվում է, որ բռնագանձման են ենթակա նաև մոտ 1 մլրդ դրամական միջոցներ:
Հիշեցնենք` մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը, որը վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելուն։ Ապրիլի 27-ին ներկայացված հայցադիմումի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 1 092 538 513 դրամ։
Նույն օրը Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Վահագնի թաղամասում առանձնատուն չունի, հասարակական նշանակության որևէ օբյեկտի չի տիրապետում։
Լրահոս
0