00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Աշոտ Հարությունյան
Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։
10:39
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ամատունի Վիրաբյան
Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան
10:48
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը Երևանում կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը

© Sputnik / Aram NersesyanՀԱՊԿ անդամ երկրների դրոշներ
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշներ
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ-ի տվյալներով՝ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններ են ընդունվելու։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գագաթնաժողովի կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը, քննարկվելու է Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
Միջոցառմանը մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները:
Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիր է ընդունվելու։
Սերգեյ Լավրովը կմասնակցի Երևանում կայանալիք համատեղ նիստին
Քանի որ 2022-2023 թթ.–ին ՀԱՊԿ նախագահությունն անցնելու է Բելառուսի Հանրապետությանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացնելու է այն առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն հաջորդ տարի։
Խորհրդի նիստում ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ կազմավորում ձևավորելուն, ինչպես նաև «Վարձկան» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալուն: Քննարկվելու է ՀԱՊԿ-ի 2023 թվականի բյուջեն։
Առաջիկա ռոտացիայի հետ կապված՝ 2023 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը։
Նիստի մեկնարկից առաջ կայանալու է արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրությունը, հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի օրակարգը:
ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման, սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման հարցերի վերաբերյալ, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարությունները՝ կապված նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության բոլոր ձևերի հերոսացման փորձերի դատապարտմանը:
Նախատեսվում է ընդունել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի «Կենսաբանական անվտանգության մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի կազմի մասին» որոշումը։
Լրահոս
0