https://armeniasputnik.am/20221118/iranum-ahabekchakan-khmbavvorum-e-dzerbakalvel-51504751.html
Իրանում ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել
Իրանում ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել
Խմբավորման անդամները փորձել են երկիր զենք մտցնել` անկարգությունների ժամանակ օգտագործելու համար։ 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T20:33+0400
2022-11-18T20:33+0400
2022-11-18T20:33+0400
իրանի իսլամական հանրապետություն
ահաբեկչություն
անկարգություններ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0b/41916284_0:0:3073:1728_1920x0_80_0_0_274fa071af575cc67e8c4deadd50ef62.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Իրանի իրավապահ մարմինները երկրի հյուսիս–արևմուտքում ահաբեկչական խմբավորում են ձերբակալել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։Ձերբակալվածները խոստովանել են, որ մտադիր էին անկարգությունների ժամանակ զենք կիրառել ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիական բնակչության դեմ։Գործակալության տվյալներով` նրանց անմիջականորեն ղեկավարել են օտարերկրյա ահաբեկչական խմբավորումներ և արևմտյան երկրներից մի շարք հակակառավարական տարրեր։ Իրանում անկարգությունների երեք մասնակից մահապատժի է դատապարտվել. ԶԼՄՍեպտեմբերի կեսերից Իրանում շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են Մահսա Ամինիի մահից հետո։ Աղջիկը մահացել էր բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Բողոքի ցույցեր ու անկարգություններ են անցկացվել Գիլան, Խուզեստան, Բելուջիստան և Սիստան նահանգներում, Թեհրանում և Քրդստանում։Իրանի իշխանություններն ակցիաներին աջակցելու համար մեղադրում են Արևմուտքի երկրներին, որոնք իրենց լրատվամիջոցներում դիվերսիոն ու Իրանում իշխանությունը տապալելու կոչեր են տարածում:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0b/41916284_120:0:2849:2047_1920x0_80_0_0_aa84a58f65cb1d7c577af637bd550b8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկչություն, անկարգություններ
իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկչություն, անկարգություններ
Իրանում ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել
Խմբավորման անդամները փորձել են երկիր զենք մտցնել` անկարգությունների ժամանակ օգտագործելու համար։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Իրանի իրավապահ մարմինները երկրի հյուսիս–արևմուտքում ահաբեկչական խմբավորում են ձերբակալել։ Այս մասին հայտնում է
Tasnim գործակալությունը։
«Արևմտյան Ադրբեջանում բացահայտվել և ձերբակալվել են անկարգությունների հետ կապված ահաբեկչական խմբավորման բոլոր անդամները։ Նրանք ծրագրում էին երկիր ապօրինի ճանապարհով զենք ու զինամթերք անցկացնել և օգտագործել այն անկարգությունների ժամանակ` Իրանի քաղաքներում անվտանգության սպառնալիք ստեղծելով», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածները խոստովանել են, որ մտադիր էին անկարգությունների ժամանակ զենք կիրառել ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիական բնակչության դեմ։
Գործակալության տվյալներով` նրանց անմիջականորեն ղեկավարել են օտարերկրյա ահաբեկչական խմբավորումներ և արևմտյան երկրներից մի շարք հակակառավարական տարրեր։
Սեպտեմբերի կեսերից Իրանում շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են Մահսա Ամինիի մահից հետո։ Աղջիկը մահացել էր բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Բողոքի ցույցեր ու անկարգություններ են անցկացվել Գիլան, Խուզեստան, Բելուջիստան և Սիստան նահանգներում, Թեհրանում և Քրդստանում։
Իրանի իշխանություններն ակցիաներին աջակցելու համար մեղադրում են Արևմուտքի երկրներին, որոնք իրենց լրատվամիջոցներում դիվերսիոն ու Իրանում իշխանությունը տապալելու կոչեր են տարածում: