00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջալալ Հարությունյանի հակահարձակման ծրագիրը ամենաբարձր մակարդակով հաստատվել է. փաստաբան

© Photo : official site of MoD of RAՋալալ Հարությունյան
Ջալալ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Ջալալ Հարությունյան
Բաժանորդագրվել
Արսեն Սարդարյանի խոսքով` Ջալալ Հարությունյանի նախաձեռնած հակահարձակման արդյունքում 16 հայ զինվոր է դուրս բերվել շրջափակումից։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. 2020թ.–ի հոկտեմբերի 7-ին Ջալալ Հարությունյանի նախաձեռնած հակահարձակման ծրագիրը հավանության է արժանացել ամենաբարձր մակարդակով։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։
«Հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայի գործողությունը մեր համապատասխան փաստաթղթերով նախատեսված էր, փաստաթղթերի համաձայն՝ Արաքսի ափով հակառակորդի առաջխաղացման դեպքում պետք է հակահարված կատարվեր, դա Ջալալ Հարությունյանն իրենից չի հնարել»,– նշեց փաստաբանը։
Սարդարյանն անընդունելի է համարում, որ մասնագետները հաշվարկներ ու եզրակացություններ արել են պատերազմից ամիսներ անց։
«Ասում են, թե ուժերի հարաբերակցությունն իբր եղել է 1/5՝ հօգուտ հակառակորդի։ Շատ վիճելի է, որ այս փորձագետները ճշգրիտ տվյալ են ստացել, բայց նույնիսկ եթե ենթադրենք, թե ճիշտ է, ինչպե՞ս ենք հոկտեմբերի 7-ի գործողության համար մեղադրում անձին՝ այնպիսի տվյալով, որը կարող էր հասու լինել ամիսներ անց»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ Ադրբեջանը մի քանի անգամ շատ կորուստներ է կրել հակահարձակման հետևանքով, ավելին` այդ ընթացքում 16 հայ զինվոր ազատվել է շրջափակումից։
«Մեղադրանքում ասվում է, որ զրահատեխնիկայի խափանում է եղել, իմ պաշտպանյալը մեղավոր չէ, որովհետև ինքը պարտականություն չունի այդ զրահատեխնիկայի պիտանելիությունը լրացուցիչ ստուգման ենթարկել»,– նշեց նա։
Մեղադրանքում գրված է նաև, որ հարձակումը չի իրականացվել գիշերը, և դա սխալ մարտավարություն է։
«Գիշերային պայմանները ինչպե՞ս օգտագործվեր, եթե մեր զրահատեխնիկան չունի համապատասխան գիշերային հագեցված տեխնիկա, որ կարողանա գիշերային պայմաններում մարտ վարի։ Եթե տեխնիկան գիշերը հանես, լույսերը վառես, կդառնա թիրախ, ինչը չի արվել, հակառակը` հրամանատարը ճիշտ է կողմնորոշվել ու լուսադեմին է կազմակերպել հակահարձակումը», - հայտարարեց Ջալալ Հարությունյանի փաստաբանը։
Նշենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։Առաջադրված մեղադրանքը բաղկացած է երկու դրվագից, որոնցից առաջինը վերաբերում է 2020թ հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020թ հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը (2021-ի փետրվարի 4-ին Ջալալ Հարությունյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ):
Լրահոս
0