https://armeniasputnik.am/20221118/putiny-herakhvosazrujc-e-unecel-erdvoghani-het-kreml-51475059.html
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. Կրեմլ
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. Կրեմլ
Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում կառուցողական դիրքորոշման համար։ 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T14:53+0400
2022-11-18T14:53+0400
2022-11-18T14:55+0400
վլադիմիր պուտին
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
ռուսաստան
գազ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/0d/49711970_0:0:3017:1697_1920x0_80_0_0_456c590c7be1bf47e3ef8e7ec0a36544.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Թուրքիայի նախագահի գրասենյակն իր հերթին նույնպես հայտնել է Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին։Նշվում է, որ կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների, Ուկրաինայում տիրող իրավիճակի, պարենային գործարքի երկարաձգման և գազային հանգույցի ստեղծման մասին:«Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ու «հացահատիկի միջանցքի» շուրջ իրավիճակի զարգացումը։ Նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Պուտինին 120 օրով հացահատիկի արտահանման մասին Ստամբուլյան համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ իր կառուցողական դիրքորոշման համար», - նշված է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հաղորդագրության մեջ։ «Գազային ջեքփոթ». Ռուսաստանի և Թուրքիայի հավակնոտ նախագծում ի՞նչն է վախեցրել ԵվրոպայինԶրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների կարևորությունը։«Հայտարարելով, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի ձգձգումը կմեծացնի ռիսկերը, և այդ պատճառով անհրաժեշտ է աշխուժացնել դիվանագիտական բանակցությունները, նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիայում ռուսական և ամերիկյան հետախուզության ղեկավարների միջև շփումները առանցքային դերակատարություն են ունեցել տեղերում անվերահսկելի էսկալացիան կանխելու գործում», - նշվում է հաղորդագրության մեջ:Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել էին մանրամասն ու արագ մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, որի միջոցով, մասնավորապես, ՌԴ-ն կարող էր «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխվել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Էրդողանը կարծում է, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի միջոցով։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/0d/49711970_288:0:3017:2047_1920x0_80_0_0_78613c4f1b52263ef20c47d2fd2ce8fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ռուսաստան, գազ
վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ռուսաստան, գազ
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. Կրեմլ
14:53 18.11.2022 (Թարմացված է: 14:55 18.11.2022) Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում կառուցողական դիրքորոշման համար։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Փակ հանդիպումներից ու խորհրդակցություններից բացի, նախագահը նախատեսում է մի քանի միջազգային հեռախոսային խոսակցություններ անցկացնել։ Նախագահ Պուտինն արդեն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Շուտով մենք կհրապարակենք մեր ավանդական հաղորդագրությունն այդ կապակցությամբ: Օրվա երկրորդ կեսին ևս մեկ միջազգային խոսակցություն տեղի կունենա», - ասել է նա։
Թուրքիայի նախագահի գրասենյակն իր հերթին նույնպես հայտնել է Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին։
Նշվում է, որ կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների, Ուկրաինայում տիրող իրավիճակի, պարենային գործարքի երկարաձգման և գազային հանգույցի ստեղծման մասին:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ու «հացահատիկի միջանցքի» շուրջ իրավիճակի զարգացումը։ Նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Պուտինին 120 օրով հացահատիկի արտահանման մասին Ստամբուլյան համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ իր կառուցողական դիրքորոշման համար», - նշված է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների կարևորությունը։
«Հայտարարելով, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի ձգձգումը կմեծացնի ռիսկերը, և այդ պատճառով անհրաժեշտ է աշխուժացնել դիվանագիտական բանակցությունները, նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիայում ռուսական և ամերիկյան հետախուզության ղեկավարների միջև շփումները առանցքային դերակատարություն են ունեցել տեղերում անվերահսկելի էսկալացիան կանխելու գործում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Գոհունակություն հայտնելով Թուրքիայում բնական գազի կենտրոն ստեղծելու մասին Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջարկի վերաբերյալ՝ Էրդողանը հայտարարել է, որ թիմերը անհրաժեշտ տեխնիկական, իրավական և առևտրային գնահատականներ կանցկացնեն՝ ընդհանուր նպատակներին շուտափույթ հասնելու համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել էին մանրամասն ու արագ մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, որի միջոցով, մասնավորապես, ՌԴ-ն կարող էր «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխվել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Էրդողանը կարծում է, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի միջոցով։