https://armeniasputnik.am/20221118/zangvatsajin-krtshatumneri-pattsharvov-twitter-y-zhamanakavvorapes-pakel-e-grasenjaknery-zlm-51453522.html
Զանգվածային կրճատումների պատճառով Twitter-ը ժամանակավորապես փակել է գրասենյակները․ ԶԼՄ
Զանգվածային կրճատումների պատճառով Twitter-ը ժամանակավորապես փակել է գրասենյակները․ ԶԼՄ
Մտավախություն կա, որ սոցցանցի նոր սեփականատիրոջ քաղաքականությունից դժգոհողները սաբոտաժ կանեն։ 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T10:40+0400
2022-11-18T10:40+0400
2022-11-18T10:42+0400
twitter
իլոն մասկ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/1b/24628178_0:168:1600:1068_1920x0_80_0_0_270a0bf987aec4493412a4cb2b45ac94.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Twitter ընկերությունը, որը վերջերս գնեց հայտնի գործարար Իլոն Մասկը, զանգվածային կրճատումների ֆոնին փակել է իր գրասենյակները։ Տեղեկությունը հայտնում է Business Insider–ը։Այս որոշումը կայացվել է, քանի որ մտավախություն կա, որ սոցցանցի նոր սեփականատիրոջ քաղաքականությունից դժգոհողները սաբոտաժ կանեն։Լրատվամիջոցի տվյալներով՝ բոլոր աշխատակիցներին խնդրել են լքել գրասենյակները։ Ենթադրվում է, որ նրանք միայն նոյեմբերի 21-ին կկարողանան աշխատավայր վերադառնալ։Նշվում է, որ նման միջոցներ էին ձեռնարկվել նաև կրճատումների առաջին ալիքի ժամանակ։Հիշեցնենք` հոկտեմբերի վերջին Մասկն ավարտեց Twitter-ի գնման գործարքը։ Գործարարը հայտարարեց, որ ընկերությունը ձեռք է բերում մարդկությանն օգնելու համար։ Նա կարծում է, որ պետք է լինի մի թվային հարթակ, որտեղ տարբեր կարծիքները կքննարկվեն առողջ մթնոլորտում։ Շուտով գործարարն աշխատանքից ազատեց աշխատակիցների գրեթե կեսին, իսկ մյուսներին արգելեց հեռավար աշխատել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/1b/24628178_85:0:1509:1068_1920x0_80_0_0_f4c669f062574816b89a3286fdb0aef8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
twitter, իլոն մասկ
Զանգվածային կրճատումների պատճառով Twitter-ը ժամանակավորապես փակել է գրասենյակները․ ԶԼՄ
10:40 18.11.2022 (Թարմացված է: 10:42 18.11.2022) Մտավախություն կա, որ սոցցանցի նոր սեփականատիրոջ քաղաքականությունից դժգոհողները սաբոտաժ կանեն։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Twitter ընկերությունը, որը վերջերս գնեց հայտնի գործարար
Իլոն Մասկը, զանգվածային կրճատումների ֆոնին փակել է իր գրասենյակները։ Տեղեկությունը հայտնում է
Business Insider–ը։
Այս որոշումը կայացվել է, քանի որ մտավախություն կա, որ սոցցանցի նոր սեփականատիրոջ քաղաքականությունից դժգոհողները սաբոտաժ կանեն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ բոլոր աշխատակիցներին խնդրել են լքել գրասենյակները։ Ենթադրվում է, որ նրանք միայն նոյեմբերի 21-ին կկարողանան աշխատավայր վերադառնալ։
«Մեր գրասենյակները ժամանակավորապես կփակվեն յուրաքանչյուր աշխատակցի և Twitter-ի համակարգերի ու օգտատերերի տվյալների անվտանգությունն ապահովելու համար, անցագրերով մուտքը կդադարեցվի», - նշված է ընկերության ուղարկած նամակներում։
Նշվում է, որ նման միջոցներ էին ձեռնարկվել նաև կրճատումների առաջին ալիքի ժամանակ։
Հիշեցնենք` հոկտեմբերի վերջին Մասկն ավարտեց Twitter-ի գնման գործարքը։ Գործարարը հայտարարեց, որ ընկերությունը ձեռք է բերում մարդկությանն օգնելու համար։ Նա կարծում է, որ պետք է լինի մի թվային հարթակ, որտեղ տարբեր կարծիքները կքննարկվեն առողջ մթնոլորտում։ Շուտով գործարարն աշխատանքից ազատեց աշխատակիցների գրեթե կեսին, իսկ մյուսներին արգելեց հեռավար աշխատել։