00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դարձյալ ձախողում. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց Ալբանիայում

© Photo : Football Federation of ArmeniaԴրվագ Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումից
Դրվագ Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումից - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2022
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտեց իր ելույթները 2022 թվականին։ Վերջին խաղն ընկերական բնույթ էր կրում։ Այսինքն՝ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին փորձարկումներ էր անելու և՛ ֆուտբոլիստների, և՛ մարտավարթյան առումով։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական խաղում Տիրանայում քիչ առաջ 0։2 հաշվով պարտվեց Ալբանիայի ընտրանուն։
Ի տարբերություն Կոսովոյի հավաքականի հետ խաղի՝ մեր ընտրանու մեկնարկային կազմում կային ֆուտբոլիսստների փոփոխություններ, իսկ թիմը խաղում էր լրիվ այլ մարտավարությամբ։
Կենտրոնական երեք պաշտպաններով խաղն ավելի շուտ նշանակում է, որ պաշտպանվելիս մեր թիմը սեփական դարպասի անառիկությունը պահելու էր հինգ ֆուտբոլիստներով։ Եզրային պաշտպանների գործը շատ կարևոր էր դառնում Հայաստանի հավաքականի և՛ պաշտպանության, և՛ հարձակման ժամանակ։
«Կփորձենք անակնկալներ մատուցել». Ռոման Բերեզովսկին` Ալբանիայի հետ խաղի մասին
Առաջին կեսում խաղը բավականին աշխույժ էր։ Խաղային որոշակի առավելություն ունեին ալբանացիները։ Բայց այնպես չէ, որ մեր ընտրանին սեղմվել էր իր դարպասին։ Մերոնք էլ էին սպառնում մրցակցի դարպասին։ Ուղղակի Ալբանիայի հավաքականի գրոհներից մեկը դիպուկ վերջաբան ունեցավ, իսկ մերոնց մոտ արդյունավետ հարված չեղավ։
Վահան Բիչախչյանը երկու անգամ անհանգստացրեց մրցակցի դարպասապահին, եղան նաև սպառնալիքներ եզրային առաջխաղացումներից հետո։ Բայց արդյունք չկար։
Իհարկե կենտրոնական 3 պատշպաններով խաղը թիմի ֆուտբոլիստներից յուրահատուկ պատրաստվածություն է պահանջում։ Եվ նման մարտավարությամբ խաղը կարող ենք մեր թիմի համար փորձարկում համարել։ Բայց այս մարտավարությամբ կայուն խաղ ցուցադրելու համար ժամանակ ու խաղեր են հարկավոր։
Երկրորդ խաղակեսում էլ կողմերը մեկմեկու դարպասը գրավելու հնարավորություն ունեցան։ Մեր ընտրանու կազմում Վահան Բիչախչյանը ևս մեկ անգամ լրջորեն սպառնաց մրցակցի դարպասին, բայց նրա հարվածը նորից դիպուկ չէր։ Իսկ ահա ալբանացիները կարողացան զարգացնել իրենց հաջողությունը։
Քրիստիան Ասլանին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ 2։0։
Մնացած խաղաժամանակում Վահան Բիչախչյանը ևս մեկ փորձ կատարեց արդյունքի հասնելու համար, բայց այս դեպքում էլ գնդակը դիպավ դարպասաձողին։
Բուչնևն էլ իր հերթին փրկեց մեր թիմին խոշոր հաշվով պարտությունից։ Հայաստանի հավաքականը պարտվեց ընկերական խաղում։
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակն Ալբանիայի հետ խաղում
Այպիսով՝ Հայաստանի հավաքականը սպառեց 2022 թվականի խաղացանկը։
Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին անցկացնելու է հաջորդ տարվա գարնանը։ Բայց դա արդեն պաշտոնական խաղ է լինելու։ 2023 թվականի մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում հյուրընկալելու է Թուրքիայի հավաքականին։
Լրահոս
0