00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի և Բաքվի միջև սահմանազատումը պետք է արվի 1921-1924թթ քարտեզների հիման վրա. Սաֆարյան

© Sputnik / Andranik GhazaryanԱրամ Սաֆարյան
Արամ Սաֆարյան - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2022
Բաժանորդագրվել
Մի շարք պատճառներով, ըստ վերլուծաբանի, որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հիմնական միջնորդ Մոսկվան է նախընտրելի։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է իրականացվի 1921-1924թթ-ի խորհրդային սահմանների հիման վրա, հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը Երևանում կայացած «Ընթացիկ գործընթացները Հարավային Կովկասում. ՌԴ դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում» քննարկման ժամանակ:
Սաֆարյանի խոսքով` խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունները նախընտրելի է վարել ՌԴ-ի միջնորդությամբ։
«Ելնելով այն հանգամանքից, որ կողմերը Սոչիի հռչակագրի շրջանակներում պարտավորվել են ուժ չկիրառել, դա կարևորագույն ներդրում է կայունություն հաստատելու փորձերում։ Հռչակագիրն ապացուցում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններն այլընտրանք չունեն, և որ մի շարք պատճառներով Մոսկվան նախընտրելի է ուժի մյուս կենտրոնների համեմատ»,-ասել է Սաֆարյանը։
Նրա խոսքով` 1921-1924 թվականներին որոշվել են ԽՍՀՄ-ի հանրապետությունների միջև վարչական սահմանները։ Այդ սահմանների հիմքով էլ 1991 թվականին հետխորհրդային հանրապետությունները դարձան ՄԱԿ-ի և ԱՊՀ-ի անդամներ։
Իրատեսական չէ. Փաշինյանը` մինչև խաղաղության պայմանագիրը դելիմիտացիա անելու մասին
Հետևաբար`Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հիմքում պետք է ընկած լինեն խորհրդային իշխանության առաջին տարիներին ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածությունները, քանի որ «այլ պայմանավորվածություններ չկան»:

Սաֆարյանը հավելել է, որ Ռուսաստանի ազդեցությունը կողմերի վրա շատ ավելի ուժեղ է, քան ուժի մյուս կենտրոնների։ Դա նշանակում է, որ Մոսկվայի միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք բերելն ավելի իրատեսական է։ Միաժամանակ, ըստ Սաֆարյանի, անհրաժեշտ է օգտագործել նաև այն հնարավորությունները, որոնք տալիս են Արևմուտքի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Հոկտեմբերի 31-ին էլ Սոչիում է հանդիպում կայացել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Լրահոս
0