Ջրաշենում մի քանի տոննա կշռող քարը հայտնվել է ճանապարհի երթևեկելի մասում

© Photo : official site of MES of RA Քարաթափում
Քարաթափում - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2022
Քարաթափում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ճանապարհի մի հատված այս պահին երկկողմանի փակ է։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ջրաշեն թաղամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի մի հատված այս պահին երկկողմանի փակ է: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ-ի տեղադրած լուսանկարում երևում է, որ ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված քարը բավական մեծ է, այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Լրահոս
0