00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

11 Հենրիխ Մխիթարյան «Փյունիկի» համար, կամ եթե Հայաստանը դառնար Քուվեյթ

© AP Photo / Claude ParisԿիլիան Մբապե
Կիլիան Մբապե - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Կիլիան Մբապե
Բաժանորդագրվել
Արդյո՞ք հնարավոր է հայկական դրոշի տակ և մշտական հիմունքներով տասնմեկ բարձրակարգ ֆուտբոլիստ հավաքել, եթե Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան կարողանար նրանց արժանի հոնորար վճարել։ Այդ մասին դատողություններ է անում Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Եթե իր 85-ամյակը նշած Բոբի Չարլթոնը անգլիական ֆուտբոլի կուռք, սըր և պարզապես կարգին մարդ չլիներ, նա կարող էր նախանձել ֆրանսիական ՊՍԺ–ի երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեին: Մբապեին նշանակված գումարային փոխհատուցումը գերազանցում է անգամ մեր օրերի այնպիսի ֆուտբոլային մեծության աշխատավարձին, ինչպիսին է Լիոնել Մեսսին, իսկ Բոբի Չարլթոնի մասին խոսելն իսկ ավելորդ է։
Երեք տարի գազոնի վրա աշխատելուց հետո Փարիզի արվարձաններից մեկում ծնված Կիլիան Մբապեն կստանա 636 (վեց հարյուր երեսունվեց) միլիոն եվրո` ամենամեծ գումարը, որ երբևէ վճարվել է որևէ մարզիկի։
Որպեսզի ավելի հասկանալի լինի. այն 86 անգամ գերազանցում է այն գումարը, որն առաջարկել էին Բոբի Չարլթոնին 1966 թվականին` «Մանչեսթեր Յունայթեդից» «Բարսելոնա» անցնելու համար։ Որպեսզի վերջնականապես պարզ լինի. խելահեղ երկուսուկես միլիոն ֆունտ ստեռլինգը, որն առաջարկվել էր Չարլթոնի համար, այսօր կհերիքեր փարիզյան ակումբում Մբապեին ընդամենը կես ամիս պահելու համար։
–Չարլթոնը դեռ ոչի՜նչ,–գլուխներն են բռնում սպորտային վերլուծաբանները,–անձամբ գնդակի կախարդ Դիեգո Մարադոննան «Բարսելոնայի» վրա (1982 թվականին) ընդամենը երեք միլիոն դոլար է նստել։ Այսօրվա գումարների հետ համեմատած` փշուրներ։
Որպեսզի առհասարակ հասկանալի լինի. Բոբի Չարլթոնը հրաժարվել էր մառախլապատ Լոնդոնից արևոտ Կատալոնիա տեղափոխվել։ Այո, մեծ փողերը տարվա ցանկացած եղանակին էլ լավ են, բայց հայրենի հողին կապվածությունն էլ ոչ ոք չի չեղարկել։
Այստեղ խորը թոշակային տարիքի ֆուտբոլասերներն անպայման կհիշեն Սարգիս Հովիվյանին, որը նույնպես չցանկացավ Երևանի «Արարատը» փոխարինել Մոսկվայի «ԲԿՄԱ»–ով, թեև թե՛ այնտեղ, թե՛ այստեղ մարզիկներին ծիծաղելության աստիճանի խղճուկ գումարներ էին վճարում (ներկայիս չափանիշներով), բայց Մոսկվայում ամեն դեպքում ավելի շատ էր։
Անգերազանցելի Կիլիան Մբապեին թողնենք կյանքը վայելի և փորձենք հասկանալ, թե այսօր ամենատիտղոսավորված հայկական «Փյունիկը» կկարողանա՞ր արդյոք հաղթել շվեյցարական «Բազելի» հետ վերջերս կայացած խաղում, եթե հայ մարզիկները ստանային, չենք ասում` ֆրանսիական ՊՍԺ–ին հավասար, բայց գոնե մի քիչ մոտ այն գումարներին, որոնք փոխանցվում են եվրոպացի «միջինոտ» ֆուտբոլիստների հաշիվներին։
Բրյուսովի ինստիտուտի փառահեղ անցյալը. ԿԳՄՍՆ-ն կկարողանա՞ փազլներից գրավիչ պատկեր հավաքել
Այլ կերպ ասենք. արդյոք հնարավոր է հայկական դրոշի տակ և մշտական հիմունքներով 11 Հենրիխ Մխիթարյան հավաքել, եթե Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան կարողանար նրանց արժանի հոնորար վճարել։ Չեմ կարծում։ Որովհետև միշտ էլ կգտնվի երկիր, որը կարող է գնել նրանց և այդպիսով հեշտ ու հանգիստ բիծ գցել Սարգիս Հովիվյանի և մասամբ` սըր Չարլթոնի ժամանակների հայրենասիրական պատկերացումների վրա, մարդկանց, որոնք իրենց երկրի դրոշը ամենաթանկ արժույթն էին հայտարարել։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև մեծ սպորտը վաղուց արդեն սպորտ չէ, այլ միայն առևտուր։
Իսկ եթե Հայաստանը դառնար իր հարստությամբ, օրինակ, Քուվեյթի, Արաբական Էմիրությունների կամ նմանատիպ մեկ այլ երկիր դառնար և որքան պետք է` կաշվե գնդակի վիրտուոզների գներ, կկարողանա՞ր արդյոք հաղթել ոչ միայն շվեյցարական «Բազելին», այլև իսպանական «Բարսելոնային»։ Կկարողանար։ Միայն թե ի՞նչ կապ կունենար այդտեղ Հայաստանը, եթե խաղի հայտում միայն օտարերկրյա անուններ լինեին։
Պարզապես տեղեկության համար։ Հայկական «Փյունիկի»` Երևանում «Բազելի» հետ խաղին դուրս եկած կազմից. Գոնսալես Ալեքսանդր, Բրատկով Անտոն, Կառլոս Ջունիոր, Օտոբանյո Յուսուֆ, Դիոմ Դամ, Բարանով Նիկիտա... և «յան»–ով վերջացող ընդամենը երեք ազգանուն։
Կանխատեսելով հարցը և զուտ որպես տեղեկատվություն. «Հանրապետության դարպասապահ» Ռոման Բերեզովսկին, դաշտային խաղացողներ Սերգեյ Բոնդարենկոն և Ալեքսանդր Կովալենկոն, որոնք խաղում էին «Արարատ»–ում այն օրերին, երբ թիմը ֆուտբոլային մթնոլորտի վերին շերտեր էր բարձրանում, բոլորն էլ ծնունդով Հայաստանից էին, իսկ եթե անգամ չլինեին, կլինեին նույն Խորհրդային Միությունից, որի մասն էր Հայաստանը։ Դա որոշակիորեն փոխում է իրավիճակը։
Բայց ժամանակները նույնպես փոխվում են։ Այսօր աշխարհի սպորտային արենաներում ամենից հաճախ հաղթում են այն երկրները, որոնք չեն ափսոսում հարյուրավոր միլիոն դոլարներ վճարել։ Այս տարի ՊՍԺ–ի հետ 15 խաղ անցկացնելով, նույն Մբապեն 14 գոլ է խփել և երկու գոլային փոխանցում է իրականացրել։ Այլ կերպ ասած` հարձակվողն իր հոնորարները լիովին վաստակում է և միաժամանակ, առանց խորամանկությունների, հասկացնում է, որ պատրաստ է լքել Փարիզը և տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
«Ինչի՞ պակաս ունեք». թե ինչպես Ստալինն օգնեց Գոհար Գասպարյանին և մյուս հայտնի հայերին
Ստացվում է` վեց հարյուր երեսունվեց միլիոնը նրան քի՞չ է։ Մյուս կողմից էլ` եթե պատրաստ են ավելի շատ տալ, ինչո՞ւ հրաժարվել։ Մեծ թվերի ժամանակներում ենք ապրում, երբ Իլոն Մասկը 74 միլարդ դոլար է կորցնում և դա աղետ չէ` գործարարը սև օրվա համար դեռ գրեթե հարյուր իննսուն ութ միլիարդ ունի։
...Հայրենասիրությունը` հայրենասիրություն, բայց ուտել, ինչպես հայտնի է, բոլորն են ուզում։ Այդ առումով այն, ինչը հայ (վրացի, ուկրաինացի, ռուս, մոլդովացի...) ֆուտբոլիստներին չէր տալիս պետությունը, ավելացնում էր, նրբորեն ասենք, մեկենասությունը։ Ուղիղ իմաստով` եթե փող էր տալիս, փոխաբերական իմաստով` բնական ու թանկարժեք դեֆիցիտ գնելով։ Հարաբերությունները կարելի էր փոխշահավետ համարել. մի կողմից ֆուտբոլի աստղերն էին նյութապես շահում, մյուս կողմից` ստվերային բիզնեսի շնաձկները, կարելի է ասել` բարոյապես։
Հանրահավաք Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2022
Հետաքրքրասիրությո՞ւն է, թե՞ կյանքը լավացնելու քայլ. մարդահամար` հայերին աշնանն են հաշվելու
Բոլորի կողմից սիրված կուռքերի հետ մտերիմ շփումը վերահսկող մարմինների աչքում հովանավորներին ընտրյալների և ինչ–որ իմաստով` անձեռնմխելիների (կամ` ոչ այնքան հաճախ ձեռնմխելիների) շրջանակն էր մտցնում. այն ժամանակ ֆուտբոլով բոլորն էին «վարակված»»
...Մբապեից առաջ սպորտային աշխատանքի վարձատրության ամենա–ամենաների ակումբում էին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, մեքսիկացի բռնցքամարտիկ Կանելո Ալվարեսը, բեյսբոլիստ Մայք Թրաուտը և և ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ Պատրիկ Մահոումսը։ Բայց նրանք բոլորը Մբապեից երկու մարմնաչափ հետ են մնում։
Ռուսաստանցի մարզիկներից ամենախոշոր պայմանագիրը 2008 թվականին ստորագրել է հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը. նա Հոկեյի Ազգային լիգայի առաջին մարզիկն է դարձել, որն ավելի քան միլիոն դոլարի գործարք է կնքել։
Կյանքը շարունակվում է։
Լրահոս
0