ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Բիշքեկում

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախորդ նիստում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել էին 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշները
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախատեսված է անցկացնելԲիշքեկում դեկտեմբերի 9-ին։ Տեղեկությունը հաղորդում է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ այսօր Ղրղզստանի առաջնորդը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևի հետ։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստումը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը տեղի է ունեցել մայիսի 27-ին՝ տեսակապի ռեժիմով։ Դրան մասնակցել են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Հայաստանի, ինչպես նաև երկու դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ղեկավարները։
Նիստի վերջում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել էին 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշները և ընդունել են մի շարք որոշումներ և փաստաթղթեր տնտեսական համագործակցության հետագա զարգացման և ինտեգրման խորացման ոլորտում:
Լրահոս
0