Երգչուհի Սոնա Ռուբենյանը մայր է դարձել. լուսանկար

© Sputnik / Aram NersesyanՍոնա Ռուբենյան
Սոնա Ռուբենյան - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Սոնա Ռուբենյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգչուհին առաջնեկի առաջին լուսանկարն է հրապարակել և հայտնել փոքրիկի անունը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Այսօր ծնվել է երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը։ Այդ մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ու լուսանկար հրապարակել։
«Բարի գալուստ մեր լույս Մարի»,– գրել է երգչուհին։
Հրապարակված լուսանկարում փոքրիկի թաթիկն է երևում, կողքին էլ` ձեռագործ անվանական արջուկ։
Հիշեցնենք, որ Սոնա Ռուբենյանն իր ընտրյալի` Էմիլի հետ ամուսնացել էր նախորդ տարի։ Նրանց պսակադրության արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին, Երևանի Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Լրահոս
0