00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայկական ապրանքները ներմուծել ամերիկյան շուկա. Երևանում նոր նախագիծ ներկայացվեց

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Բաժանորդագրվել
Հայկական բիզնես անկյունը գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում, իսկ տաղավարն այս պահին վերանորոգվում է ու բացվելու է հունվարի 21–ին։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայկական ապրանքները ԱՄՆ շուկայում ներկայացվելու ու առևտրային ցանցեր ներթափանցելու նոր հնարավորություն կստանան։ Այս մասին հայտնեց Armenian business corner (Հայկական բիզնես անկյուն) նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանը։
Նա նկատեց` մասնակցել է բազմաթիվ մեկօրյա ցուցահանդես– վաճառքների, որոնց ժամանակ ներկայացվել է հայկական ապրանքը։Մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, բայց մեկ օրը բավական չի եղել արդյունավետ գործարար կապեր հաստատելու համար։
Ականանետ՝ արտադրված Հայաստանում. Հակոբ Արշակյանը բացել է գաղտնիքը
Արդյունքում ծագել է միտքը` ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ հայկական ապրանքներն ավելի արդյունավետ կցուցադրվեն` հետագայում ամերիկյան շուկա մտնելու ու ցանցերի հետ աշխատելու հեռանկարով։
«Նախագծի հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է։ Դա կօգնի ոչ միայն հզորացնել երկիրն ու տնտեսությունը, այլև որոշակիորեն անվտանգային հարց կլուծի։ Պատերազմի ժամանակ երկրները պաշտպանում են իրենց շահերը. իրենց ներդրած մեկ դոլարն իրենց համար ավելի թանկ է, քան մեզ համար շատ թանկ մեր խաչքարերը», – նշեց Հայրապետյանը։
Նախագծի ղեկավար Նազելի Հակոբյանն իր հերթին նկատեց, որ բիզնես անկյունը գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում, որտեղ ներկայացված են բազմաթիվ ընկերություններ։ Իսկ տաղավարն այս պահին վերանորոգվում է ու բացվելու է հունվարի 21–ին։ Հակոբյանը նկատեց, որ այն իր դիզայնով յուրօրինակ հարթակ է, որը «տեղափոխելու» է մարդկանց ԱՄՆ–ից Հայաստան։ Անգամ սալիկներն են պատրաստված Հայաստանում ու հայկական հողից։
«Ներկայացված են լինելու լավագույն հայկական ընկերությունները։ Չի լինելու մեկը, որն արժեզրկելու է մյուս հայկական ապրանքները։ Բոլոր հայկական ապրանքները ներկայացված են լինելու մեկ տեղում, բայց չեն տարրալուծվելու մնացած ապրանքների մեջ։ Մեր հիմնական նպատակը ոչ թե ամերիկայի հայկական շուկա մտնելն է, այլ հենց ամերիկյան շուկան», - ընդգծեց Հակոբյանը։
Արտադրված է Հայաստանում. հայ դիզայներների հավաքածուները ներկայացվել են Harper's Bazaar-ում
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն էլ նկատեց, որ առանձնահատուկ կարևորում է նախագիծը, քանզի այն նպաստելու է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Դեսպանը նկատեց, որ հայ–ամերիկյան գործարար կապերը և առևտրաշրջանառությունը վերընթաց են ապրում։ Եթե 2021 թվականին առևտրաշրջանառությունը (արտահանումն ու ներկրումը) 133մլն դոլար էր կազմում, ապա 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր կազմել է 189 մլն դոլար։

«Ակնկալվում է, որ առևտրաշրջանառությունը 200 մլն–ի շեմը կհատի։ Այս ցուցանիշները հայկական արտադրանքի պահանջարկի մասին են վկայում։ Նախագիծը հնարավորություններ կբացի մեր գործարարների և հայկական արտադրանքի համար ոչ միայն տեղական հայկական շուկայում հարատև մնալու, այլև ամերիկյան շուկա ներթափանցելու առումով»,-հավելեց հյուպատոսը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ իր հերթին նկատեց, որ ամերիկյան շուկան միշտ համարվել է բարդ շուկա, ու անհրաժեշտ ծավալի աշխատանք չի իրականացվել հայկական ապրանքների առաջխաղացման համար։ Ըստ նրա` եկել է ժամանակը օգնելու հայական արտադրանքին` ճանաչելի լինել ամերիկյան շուկայում։
«Կան բազում դեպքեր, երբ հայ արտադրողը կարողացել է դուրս գալ լավագույն առևտրաշղթաների վրա, սակայն գործարքները չեն ստացվել, քանի որ չեն կարողացել ծավալներն ապահովել։ Ուրեմն հրաժեշտ է ճիշտ ռազմավարություն և մոտեցում, կենտրոնացում, բարձր որակ ու արժեք ունեցող արտադրանքի վրա, և ապահովել այնպիսի նիշ, որ այլ երկիր չի ապահովում», – ասաց նա։
Արտադրված է Հայաստանում. «Կալաշնիկով» ինքնաձիգների գործարանի բացումը` լուսանկարներով
Ի դեպ`հայկական ապրանքները բիզնես անկյունում կարող են ցուցադրվել 6 ամիս։
Հավելենք, որ Հայկական բիզնես անկյունը մոտ օրերս պլանավորում է համագործակցության հուշագրեր ստորագրել 20 արտադրողների և 16 ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների հետ։
Լրահոս
0