https://armeniasputnik.am/20221121/irann-uzheghacnum-e-hjusisarevmtjan-sahmannern-ahabekchan-vtangi-fvonin-51565441.html
Իրանն ուժեղացնում է հյուսիսարևմտյան սահմաններն ահաբեկչության վտանգի ֆոնին
Իրանն ուժեղացնում է հյուսիսարևմտյան սահմաններն ահաբեկչության վտանգի ֆոնին
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ տարածաշրջանի և հյուսիսարևմտյան սահմանային նահանգների բնակիչների անվտանգությունը դիտարկում են որպես կարմիր գիծ։ 21.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-21T13:21+0400
2022-11-21T13:21+0400
2022-11-21T13:42+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
ահաբեկչություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/757/28/7572844_0:0:2922:1645_1920x0_80_0_0_d05680f2a7dbd8d033d759e15b2c52e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ավելացնում է ուժերը Իրանի հյուսիս-արևմտյան շրջանում ՝ տարածաշրջանում անջատողական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերի դեմ պայքարելու համար, տեղեկանում ենք Mehr գործակալությունից։ Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը«Երկրի հյուսիս-արևմուտքում չարագործների և հակաիրանական անջատողական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերից և որոշ շրջաններում ոչ ապահով իրավիճակ ստեղծելուց հետո` ԻՀՊԿ ցամաքային ուժերի Համզե Սեյեդ Ալ-Շոհադայի բազան ձեռնամուխ է լինում տարածաշրջանում անվտանգության բացակայության գործոններին կտրուկ հակազդելուն»,–ասված է հայտարարության մեջ:Նշվում է նաև, որ տարածաշրջանի և հյուսիսարևմտյան սահմանային նահանգների բնակիչների անվտանգությունը դիտարկում են որպես կարմիր գիծ. «Խստորեն զգուշացնում ենք զինված չարագործներին և վարձու ահաբեկիչներին, որ եթե շարունակեն իրենց չարագործությունը և անկարգությունների դիմեն, ինչպես նաև ոչ անվտանգ միջավայր ստեղծեն մարդկանց համար, Համզե Սեյեդ Ալ-Շոհադա բազայի գրոհայինները և անվտանգության այլ ուժերը վճռական գործողություններ կիրականացնեն»։Նշենք, որ Իրանի տարածքում վերջին երկու ամսում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել։ Հոկտեմբերի վերջին անհայտ անձինք կրակ են բացել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի դամբարանի տարածքում: Ահաբեկչական հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել, ևս 45 մարդ վիրավորվել է։ Ավելի ուշ Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտնել էր, որ ահաբեկչությանը մասնակից են եղել նաև Ադրբեջանի քաղաքացիներ։Եվս մեկ ողբերգություն տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին` Իրանի Իզէ քաղաքում (Խուզեստանի նահանգ)։ Քաղաքային շուկաներից մեկում անհայտ անձինք երկու մոտոցիկլետով մոտեցել են մի խումբ քաղաքացիների և կրակ բացել։ Արդյունքում զոհվել է 5 մարդ, այդ թվում ՝ երեխա և տարեց կին։ Եվս տասը քաղաքացի վիրավորվել է։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/757/28/7572844_191:0:2922:2048_1920x0_80_0_0_7b5c5d97f3f5be1650a96dfc57d5e0cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ահաբեկչություն
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ահաբեկչություն
Իրանն ուժեղացնում է հյուսիսարևմտյան սահմաններն ահաբեկչության վտանգի ֆոնին
13:21 21.11.2022 (Թարմացված է: 13:42 21.11.2022) ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ տարածաշրջանի և հյուսիսարևմտյան սահմանային նահանգների բնակիչների անվտանգությունը դիտարկում են որպես կարմիր գիծ։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ավելացնում է ուժերը Իրանի հյուսիս-արևմտյան շրջանում ՝ տարածաշրջանում անջատողական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերի դեմ պայքարելու համար, տեղեկանում ենք
Mehr գործակալությունից։
«Երկրի հյուսիս-արևմուտքում չարագործների և հակաիրանական անջատողական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերից և որոշ շրջաններում ոչ ապահով իրավիճակ ստեղծելուց հետո` ԻՀՊԿ ցամաքային ուժերի Համզե Սեյեդ Ալ-Շոհադայի բազան ձեռնամուխ է լինում տարածաշրջանում անվտանգության բացակայության գործոններին կտրուկ հակազդելուն»,–ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ տարածաշրջանի և հյուսիսարևմտյան սահմանային նահանգների բնակիչների անվտանգությունը դիտարկում են որպես կարմիր գիծ. «Խստորեն զգուշացնում ենք զինված չարագործներին և վարձու ահաբեկիչներին, որ եթե շարունակեն իրենց չարագործությունը և անկարգությունների դիմեն, ինչպես նաև ոչ անվտանգ միջավայր ստեղծեն մարդկանց համար, Համզե Սեյեդ Ալ-Շոհադա բազայի գրոհայինները և անվտանգության այլ ուժերը վճռական գործողություններ կիրականացնեն»։
Հայտարարության մեջ ասվում է` իրանցի ազգի թշնամիները բազմիցս են ականատես եղել, թե ինչպես են հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը տարածաշրջանի բնակիչների հետ միասին չեզոքացրել վարձկանների խմբերի դավադրությունները:
Նշենք, որ Իրանի տարածքում վերջին երկու ամսում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել։ Հոկտեմբերի վերջին անհայտ անձինք կրակ են բացել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի դամբարանի տարածքում: Ահաբեկչական հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել, ևս 45 մարդ վիրավորվել է։ Ավելի ուշ Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտնել էր, որ ահաբեկչությանը մասնակից են եղել նաև Ադրբեջանի քաղաքացիներ։
Եվս մեկ ողբերգություն տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին` Իրանի Իզէ քաղաքում (Խուզեստանի նահանգ)։ Քաղաքային շուկաներից մեկում անհայտ անձինք երկու մոտոցիկլետով մոտեցել են մի խումբ քաղաքացիների և կրակ բացել։ Արդյունքում զոհվել է 5 մարդ, այդ թվում ՝ երեխա և տարեց կին։ Եվս տասը քաղաքացի վիրավորվել է։