Մեկ շաբաթում ՀՀ–ում կորոնավիրուսի 118 նոր դեպք է գրանցվել . մահվան դեպքեր չկան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս պահին COVID-ի դեմ բուժում է ստանում 307 անձ։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 14-20–ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 118 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 144 հիվանդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
ԱՆ տվյալներով` նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով ոչ ոք չի մահացել (մահացածների ընդհանուր թիվը 8 706 է)։ Այս պահին COVID-ի դեմ բուժում է ստանում 307 անձ։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 029 360 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 153 929 անձ, իսկ ընդհանուր պատվաստումների թիվը 2 272 024 է։
Բուստեր դեղաչափով պատվաստումների քանակը 82 781 է։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց։ 2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ.-ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է։
2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:
Լրահոս
0