https://armeniasputnik.am/20221121/mshtakan-gndakvotsutjunneri-pajmannerum-zapvorvozhiei-aek--i-gvortsarkumn-anhnar-e-51575185.html
Մշտական գնդակոծությունների պայմաններում Զապորոժիեի ԱԷԿ-ի գործարկումն անհնար է
Մշտական գնդակոծությունների պայմաններում Զապորոժիեի ԱԷԿ-ի գործարկումն անհնար է
Ուկրաինական զորքերը նոյեմբերի 19-20-ը Զապորոժիեի ատոմակայանի տարածքում, ինչպես նաև կայարանը սնուցող էլեկտրահաղորդման գծի երկայնքով արձակել են ավելի քան 20... 21.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-21T16:43+0400
2022-11-21T16:43+0400
2022-11-21T16:47+0400
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
գնդակոծություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/02/47660662_0:213:1600:1113_1920x0_80_0_0_0f1579228cec5e0145c84ea8c161eb21.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից մշտական գնդակոծությունների պայմաններում Զապորոժիեի ատոմակայանի գործարկումն անհնար է։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական զորքերը նոյեմբերի 19-20-ը ատոմակայանի տարածքում, ինչպես նաև կայանը սնուցող էլեկտրահաղորդման գծի երկայնքով արձակել են ավելի քան 20 խոշոր տրամաչափի հրետանային արկ: ԱԷԿ–ը սեպտեմբերի վերջից սկսած առաջին անգամ է ենթարկվել ուկրաինական նման զանգվածային գնդակոծությունների։Զապորոժիեի ԱԷԿ - ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ Այն Եվրոպայում բլոկների քանակով և հզորությամբ ամենամեծ կայանն է. ունի վեց էներգաբլոկ՝ մեկ գիգավատ հզորությամբ։ Մարտից այն ռուս զինվորականների պաշտպանության ներքո է։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար: Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել ինչպես Էներգոդարը, այնպես էլ ատոմակայանի տարածքը։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/02/47660662_0:0:1600:1200_1920x0_80_0_0_4fbbbb5a4ded49ad9fae284b7862a834.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, գնդակոծություն
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, գնդակոծություն
Մշտական գնդակոծությունների պայմաններում Զապորոժիեի ԱԷԿ-ի գործարկումն անհնար է
16:43 21.11.2022 (Թարմացված է: 16:47 21.11.2022) Ուկրաինական զորքերը նոյեմբերի 19-20-ը Զապորոժիեի ատոմակայանի տարածքում, ինչպես նաև կայարանը սնուցող էլեկտրահաղորդման գծի երկայնքով արձակել են ավելի քան 20 խոշոր տրամաչափի հրետանային արկ։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից մշտական գնդակոծությունների պայմաններում Զապորոժիեի ատոմակայանի գործարկումն անհնար է։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական զորքերը նոյեմբերի 19-20-ը ատոմակայանի տարածքում, ինչպես նաև կայանը սնուցող էլեկտրահաղորդման գծի երկայնքով արձակել են ավելի քան 20 խոշոր տրամաչափի հրետանային արկ: ԱԷԿ–ը սեպտեմբերի վերջից սկսած առաջին անգամ է ենթարկվել ուկրաինական նման զանգվածային գնդակոծությունների։
«Մշտական գնդակոծությունների պայմաններում ատոմակայանի գործարկումն անհնար է։ Բայց ատոմակայանի ուղղությամբ հարվածների դադարեցումից հետո այն բավականին արագ կարելի է կարգի բերել և վերսկսել արտադրությունը», - ասել է Ռոգովը։
Զապորոժիեի ԱԷԿ - ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ Այն Եվրոպայում բլոկների քանակով և հզորությամբ ամենամեծ կայանն է. ունի վեց էներգաբլոկ՝ մեկ գիգավատ հզորությամբ։ Մարտից այն ռուս զինվորականների պաշտպանության ներքո է։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար: Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել ինչպես Էներգոդարը, այնպես էլ ատոմակայանի տարածքը։