Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցությունը

© Photo : press office of MFA of RA Կայացել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները
Կայացել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Կայացել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ընդունել է նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
© Photo : press office of MFA of RA Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցությունը
Делегацию во главе с замминистра иностранных дел Мнацаканом Сафаряном принял министр иностранных дел Ирана Хосейн Амир Абдоллахиан (21 ноября 2022). Иран - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցությունը
«Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցության, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, քաղաքական, առևտրատնտեսական և տարածաշրջանային անվտանգության ապահովման, բազմակողմ հարթակներում համագործակցության մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ քննարկվել է նաև առևտրատնտեսական նախագծերի իրականացումը, անդրադարձ արվել այլ ոլորտներում հնարավոր փոխշահավետ համագործակցությանը։
Խորհրդակցությունների ժամանակ նախարարի տեղակալ Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

Լրահոս
0