00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե մինչև 2036 թվականը ՀՀ–ում նոր ատոմակայան չլինի, ուրեմն վատ ենք աշխատել. փոխնախարար

© Sputnik / Asatur YesayantsԱտոմակայան
Ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2022
Ատոմակայան
Բաժանորդագրվել
Ատոմակայանի նախագծի վերջնական տեխնիկատնտեսական հիմնավորումը պետք է 2025 թվականին արդեն պատրաստ լինի։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. 2036 թվականին հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը պետք է լիովին պատրաստ լինի շահագործման համար։ Սոչիում «Ատոմէքսպո-2022» ատոմային տեխնոլոգիաների ցուցահանդես-համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեցՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Սա նշանակում է, որ 2034-35 թվականներին նոր էներգաբլոկը պետք է արդեն կառուցված լինի և պատրաստ լինի ցանցին փորձնական միացնելու համար։ 2036-ին, հին էներգաբլոկը շահագործումից հանելուն զուգահեռ, նոր բլոկը (ըստ էության՝ նոր կայանը) պետք է ամբողջ հզորությամբ աշխատի։
«Սա այն նպատակն է, որը մենք դրել ենք մեր առջև։ Եթե դրան չհասնենք, ուրեմն մենք վատ ենք աշխատել», - ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով` ըստ այդմ` նախագծի համար վերջնական տեխնիկատնտեսական հիմնավորումը պետք է պատրաստ լինի արդեն 2025 թվականին։
Այժմ Հայաստանը ռուս գործընկերների հետ պատրաստում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Այս թեմայով քննարկումներ են անցկացվել նաև համաժողովի շրջանակում, իսկ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Քննարկվում է նաև գործող ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետը 2026 թվականից հետո կրկին երկարաձգելու հարցը։
Վարդանյանը հիշեցրեց, որ հիմա կառավարությունը հակված է խոշոր հզորության նախագծին, ընտրությունը պետք է կատարվի 1000 ու 1200 մեգավատտ հզորությամբ բլոկների միջև։ «Հազարանոցը» որոշ առավելություններ ունի։ Նախ՝ այն կարող է ավելի հարմար լինել Հայաստանի էներգահամակարգին, որը համեմատաբար «կոմպակտ» է, և երկրորդ՝ նման բլոկների՝ սեյսմիկ ակտիվ շրջաններում գործելու ավելի շատ օրինակներ կան։ Փոխնախարարի խոսքով` այս երկու մոդելների միջև տարբերությունները շատ մեծ չեն, բայց նույնիսկ մանրուքները պետք է մշակվեն:
Բացի այդ, պետք է խմբագրվի երկրի տնտեսական զարգացման ռազմավարությունը, որում նախկինում միջին հզորության (600 մեգավատտ) էներգաբլոկ էր նշված։
Նա նշեց նաև, որ ընտրություն կատարելիս դժվար է կողմնորոշվել, թե որքան էլեկտրաէներգիա կսպառվի ապագայում։ Օրինակ՝ այս տարի Ռուսաստանից, ինչպես նաև Ուկրաինայից և Բելառուսից եկած ռելոկանտների հաշվին էլեկտրաէներգիայի սպառողների թիվն ավելացել է 50 հազարով, ինչի մասին մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող մտածել։
Փոխվում է նաև տարածաշրջանային կոնյունկտուրան։ Եթե մեկուկես-երկու տարի առաջ Թուրքիայում էլեկտրաէներգիան արժեր միջինը 4 ցենտ, ապա հիմա՝ ավելի քան 10։ Վարդանյանը նշեց, որ դեռ հայտնի չէ՝ արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորվեն, և արդյոք կկարգավորվի նրա հետ էլեկտրաէներգիայի առևտուրը։
Ինչպես կարելի է վերամշակել Հայկական ԱԷԿ–ի ռեակտորը. պարզաբանում է «Ռոսատոմի» մասնագետը
Դեռ հայտնի չէ նաև, թե 400 և 500 կիլովոլտ բարձր լարման գծերը առևտրի ինչ ծավալներ կստեղծեն Իրանի և Վրաստանի հետ (Իրանի ուղղությամբ բարձր լարման գծի շինարարությունն ավարտվում է, դեպի Վրաստանի ուղղությամբ գծի համար կապալառուի մրցույթն ընթացքի մեջ է)։
Խոսելով նոր կայանի կառուցման համար հնարավոր վարկերի ծավալների մասին՝ Վարդանյանն ասաց, որ այդ մասին իմաստ ունի խոսել միայն այն ժամանակ, երբ նախագիծը պատրաստ լինի։ Վստահաբար կարելի է ասել, որ միջոցներ կներգրավվեն Ռուսաստանից. տրամաբանությունը թելադրում է, որ այն երկիրը, որը տեխնոլոգիաներ է մատակարարում, կարող է դրանց համար ֆինանսավորման սխեմաներ առաջարկել։
Ինչ վերաբերում է այլ հնարավոր մատակարարներին, ապա, ըստ փոխնախարարի, նրանց հետ շփումներ կան, բայց ռուս գործընկերների հետ քննարկումներն ավելի առարկայական բնույթ են կրում։
Փոխնախարարը հիշեցրեց, որ ռուսական կողմը պատրաստ է ֆինանսավորման սխեմաներ առաջարկել` հաշվի առնելով և՛ «Ռոսատոմի» ներգրավվածությունը նախագծում, և՛ երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Այս հարցերը կսկսեն քննարկվել 2023-ի վերջին, 2024-ի սկզբին, երբ նոր կայանի նախնական փաստաթղթերը պատրաստ լինեն: Վերջնական փաթեթը, ինչպես նշվեց, պետք է կազմվի մինչև 2025 թվականի ավարտը։
«Ռուսատոմ Սերվիսը» ՀՀ-ի հետ պայմանագիր կկնքի մինչև 2036 թ.-ը ԱԷԿ-ի աշխատանքի մասին
Լրահոս
0