https://armeniasputnik.am/20221122/belgvorvodjan-gjughum-zinamterqi-pajtjunic-amusnakan-zujg-e-mahacel-51634687.html
Բելգորոդյան գյուղում զինամթերքի պայթյունից ամուսնական զույգ է մահացել
Բելգորոդյան գյուղում զինամթերքի պայթյունից ամուսնական զույգ է մահացել
Բելգորոդի մարզում մեկ օրում երեք մարդ է մահացել։ 22.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-22T17:30+0400
2022-11-22T17:30+0400
2022-11-22T17:31+0400
ռուսաստան
զոհ
զինամթերք
պայթյուն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/03/44632580_0:240:1280:960_1920x0_80_0_0_0ad9731f88a2284f32cb0db5ba832105.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Բելգորոդի Ստարոսելիե գյուղում զինամթերքի պայթյունի հետևանքով ամուսնական զույգ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։«Մենք ևս երկու զոհ ունենք, այս անգամ` Կրասնոյարուժսկի շրջանի Ստարոսելիե գյուղում։ Բոլոր անհրաժեշտ քննչական միջոցառումներն իրականացվում են, պարզվում է նաև, թե ինչպես է ընտանիքը հայտնվել գյուղում։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 27-ից տվյալ տարածքում արտակարգ դրություն է հայտարարված»,– գրել է Գլադկովը Telegram–ում։Նա հիշեցրել է, որ առանց շրջանի ղեկավարների հետ համաձայնեցնելու արգելված է մուտք գործել այն բնակավայրեր, որտեղ արտակարգ դրություն է մտցված։ՌԴ ռազմագերիներին գնդակահարած ուկրաինացի զինվորները սերտ համագործակցում են ՆԱՏՕ–ի հետ. RTՍտարոսելիե գյուղը, որը տեղակայված է Ուկրաինայի պետական սահմանի մոտակայքում, մոտ 200 բնակիչ ունի։Բելգորոդի Շեբեկինո քաղաքում էլ գնդակոծության հետևանքով ևս մեկ կին է զոհվել։ Ինչպես հայտնել է Գլադկովը, պայթյունի ալիքը շպրտել է նրան, և կինը գանգուղեղային վնասվածք է ստացել։ Բժիշկները փորձել են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, բայց նա մահացել է շտապօգնության մեքենայում։Մշտական գնդակոծությունների պայմաններում Զապորոժիեի ԱԷԿ-ի գործարկումն անհնար է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/03/44632580_0:0:1280:960_1920x0_80_0_0_9142676feafe047e3a0438812711dd06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, զոհ, զինամթերք, պայթյուն
ռուսաստան, զոհ, զինամթերք, պայթյուն
Բելգորոդյան գյուղում զինամթերքի պայթյունից ամուսնական զույգ է մահացել
17:30 22.11.2022 (Թարմացված է: 17:31 22.11.2022) Բելգորոդի մարզում մեկ օրում երեք մարդ է մահացել։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Բելգորոդի Ստարոսելիե գյուղում զինամթերքի պայթյունի հետևանքով ամուսնական զույգ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Մենք ևս երկու զոհ ունենք, այս անգամ` Կրասնոյարուժսկի շրջանի Ստարոսելիե գյուղում։ Բոլոր անհրաժեշտ քննչական միջոցառումներն իրականացվում են, պարզվում է նաև, թե ինչպես է ընտանիքը հայտնվել գյուղում։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 27-ից տվյալ տարածքում արտակարգ դրություն է հայտարարված»,– գրել է Գլադկովը Telegram–ում։
Նա հիշեցրել է, որ առանց շրջանի ղեկավարների հետ համաձայնեցնելու արգելված է մուտք գործել այն բնակավայրեր, որտեղ արտակարգ դրություն է մտցված։
Ստարոսելիե գյուղը, որը տեղակայված է Ուկրաինայի պետական սահմանի մոտակայքում, մոտ 200 բնակիչ ունի։
Բելգորոդի Շեբեկինո քաղաքում էլ գնդակոծության հետևանքով ևս մեկ կին է զոհվել։ Ինչպես հայտնել է Գլադկովը, պայթյունի ալիքը շպրտել է նրան, և կինը գանգուղեղային վնասվածք է ստացել։ Բժիշկները փորձել են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, բայց նա մահացել է շտապօգնության մեքենայում։