00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում պահպանում են մեր ընդհանուր սխրանքի հուշը. Կոպիրկին

© Sputnik / Aram NersesyanՀայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2022
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես ուղերձ է հղել «Հաղթողների հիշատակը» միջազգային համաժողովի մասնակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Երևանում իր աշխատանքն է սկսել «Հաղթողների հիշատակը» միջազգային համաժողովը` մերձավոր և հեռավոր արտերկրի երկրներում «Անմահ գունդ» երթի կազմակերպիչների համար։
Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նշել է, որ «Անմահ գունդ» ակցիան տեղականից դարձավ համառուսաստանյան, հետո վերածվեց միջազգային երթի և արդեն միավորում է բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, ովքեր պատրաստ են պաշտպանել հայրերի, պապերի ու նախապապերի մեծ սխրանքի հիշատակը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է այսօր «Անմահ գունդը» մեր ընդհանուր անցյալի վրա հարձակման ժամանակ դիմադրության գծերից մեկը դարձել, հարձակման, որը մի մասն է այն հիբրիդային պատերազմի, որը հավաքական Արևմուտքը մղում է Ռուսաստանի դեմ։ Ուստի էլ ավելի կարևոր է դառնում այն, որ մենք միասնական ճակատով պաշտպանում ենք պատմական ճշմարտությունը, դեմ ենք պատմությունը կեղծելու փորձերին»,- ասել է դիվանագետը։
Դեսպանի խոսքով՝ ակնհայտ է դառնում, որ առավել քան երբևէ անքակտելի է անցյալի և ներկայի միջև կապը։ Այս առումով նա խորհրդանշական է համարել այն փաստը, որ նման մասշտաբի միջոցառումը տեղի է ունենում Հայաստանում, քանի որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի գործում հայերի ներդրումը հսկայական է։
© Sputnik / Aram NersesyanՀայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին
Чрезвычайный и полномочный посол России Сергей Копыркин на международном форуме “Память победителей” для организаторов шествия “Бессмертный полк” (22 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2022
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին
Կոպիրկինը նշել է, որ Հայաստանը տվել է ավելի քան 600 հազար մարտիկ, չորս մարշալ, Խորհրդային Միության հարյուրից ավելի հերոս։ Դիվանագետը նկատել է, որ 2019թ.-ին ՀՀ քաղաքների փողոցներով անցել և իրենց հերոսների դիմանկարներն է տարել ավելի քան 10 հազար մարդ:
«Հատկապես կարևոր է այն, որ այստեղ խնամքով պահպանում են մեր ընդհանուր սխրանքի հիշատակը, մեծարում հաղթող հերոսներին, դիմակայում պատմությունը վերաշարադրելու փորձերին։ Այս առումով մենք միասնական ենք»,-նշել է Կոպիրկինը։
Դեսպանը նշել է նաև, որ այսօրվա չափազանց բարդ իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է պահպանել և գալիք սերունդներին փոխանցել հիշողությունը այն գնի մասին, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ վճարվել են ժողովուրդները: Մեծ հաղթանակը ցույց տվեց, որ բոլոր դժվարություններով, զոհողություններով ու կորուստներով հանդերձ, մեկ նպատակի շուրջ համախմբված ժողովուրդները կարողացան պաշտպանել իրենց և կկարողանան դա անել ցանկացած պարագայում։
Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերն ընդհանուր են․ Կոպիրկին
ԱՊՀ և հայրենակիցների գործերով Դաշնային գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովն իր հերթին ընթերցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուղերձը:
«Հայրենական մեծ պատերազմը վիշտ է բերել յուրաքանչյուր ռուսական ընտանիքի։ Ձեր շնորհիվ կյանքի է կոչվում ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց ցանկությունը` շարունակել հարգել նախնիների հիշատակը։ Այսօր, երբ աշխարհը բախվել է կոլեկտիվ Արևմուտքի անթաքույց ագրեսիային և մեր քաղաքացիների, հայրենակիցների նկատմամբ ռուսատյացության դրսևորումներին, մեզ համար առավել քան երբևէ կարևոր է համախմբվել և միասին հանդես գալ հանուն ընդհանուր անցյալի, ներկայի, հետևաբար նաև ապագայի։ Մեր սրբազան պարտքն է պահպանել պատմական ճշմարտությունը նրանց մասին, ովքեր պաշտպանել են հայրենիքի ազատությունն ու անկախությունը, փրկել են Եվրոպան և աշխարհը նացիզմից»,-նշել է Լավրովը։
Իր կողմից Պրիմակովը հավելել է, որ պատահական չէ, որ համաժողովն անցկացվում է Հայաստանում, որտեղ հարգում են պատմական հիշողությունը։ Նրա խոսքով` պատմական հիշողությունը ոչ միայն դասագրքերի և գիտական հետազոտությունների, այլև նախնիների հիշատակի և նրանց սխրանքի նկատմամբ հարգանքի հարց է:
© Sputnik / Aram NersesyanԱՊՀ և հայրենակիցների գործերով Դաշնային գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակով
Руководитель Россотрудничества Евгений Примаков на международном форуме “Память победителей” для организаторов шествия “Бессмертный полк” (22 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2022
ԱՊՀ և հայրենակիցների գործերով Դաշնային գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակով
«Դա մեր ինքնության հարցն է։ Իհարկե, կարևոր է մտածել այն մասին, թե ինչպես ենք զբաղեցնելու մեր երեխաներին, ինչ սուպերմարկետ ենք գնալու, ինչ հումորային շոու ենք դիտելու երեկոյան: Բայց մարդիկ, որոնք միայն այդ մասին են մտածում, կորցնում են կապը իրենց նախնիների և ավանդույթների հետ: Դրանք նախրի են վերածվում»,-ասել է նա։
Նշենք, որ «Ռուսաստանի Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական քաղաքացիական-հայրենասիրական շարժումը նոյեմբերի 22-23-ը Երևանում անցկացնում է «Հաղթողների հիշատակը» համաժողովը: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անդրադառնալ Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական հիշողության պահպանման թեմային, շեշտը դնել ինտերնետային տիրույթում և սոցիալական ցանցերում այդ թեմայով տեղեկատվական պատերազմի վարման վրա։
Այն հայտարարությունները, թե ՌԴ–ն երես է թեքել ՀՀ–ից, անհիմն շահարկումներ են. Կոպիրկին
Ներկայում Անմահ գնդի երթը աշխարհի ամենազանգվածային հանրային ակցիաներից մեկն է, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների պատմական և ընտանեկան հիշատակի պահպանմանը: Չնայած աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին, 2022 թվականին Անմահ գնդի երթերը ավանդական, ինչպես նաև խառը և հիբրիդային ձևաչափերով (ավտո և մոտոարշավներ, ցուցահանդեսներ և այլն) տեղի են ունեցել աշխարհի 90 երկրներում։
Լրահոս
0