00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ավտոսերվիս
Ինչ անել, եթե անձրևից կամ ավտոմեքենան լվալուց հետո լյուկից ջուր է կաթում. «Ավտոսերվիս»
10:42
16 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
12:12
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
13:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
13:21
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
14:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
14:21
5 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
14:32
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
17:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
17:21
5 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
17:27
3 ր
Մհեր Սահակյան
Խաղաղության խաչմերուկը ուշացած, բայց կոնստրուկտիվ գաղափար է․ քաղաքագետ
17:30
4 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
17:40
5 ր
Ավտոսերվիս
Սեզոնային խնդիրների մասին
17:45
14 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Տարօրինակ պայմանագիր տարօրինակ խաղաղության մասին
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
19:27
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
09:06
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
10:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
10:18
10 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
12:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
12:19
10 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
13:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
13:18
10 ր
Վլադիմիր Գևորգյան
Ինչ է առաջարկում Հայաստանը ձմեռային ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկներին
13:29
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
14:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
14:18
10 ր
Վլադիմիր Գևորգյան
Ինչ է առաջարկում Հայաստանը ձմեռային ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկներին
14:28
7 ր
Իրականում
Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ԵՄ-ի փորձն ինքնուրույն չէր․ «Իրականում»
14:36
20 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
17:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
17:19
10 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
19:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
19:19
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետաքրքրությունը մեծ է. նոր ծրագրով մոտ 50 000 գործազուրկ աշխատանքի հնարավորություն կստանա

© Sputnik / Andranik GhazaryanԺորա Սարգսյան
Ժորա Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2022
Ժորա Սարգսյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զբաղվածության ծրագիրը մեկնարկելուց առաջ ուսումնասիրվել է ոչ միայն միջազգային, այլև ՀՀ–ում նախկինում եղած փորձը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գործազուրկ կամ նպաստառու գործազուրկ անձանց հետ առնվազն 1 տարով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում պետության կողմից աջակցություն ստանալու ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել գործատուների շրջանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նշենք, որ ըստ ծրագրի` գործատուին տրամադրելու է միանվագ փոխհատուցում՝ գործազուրկ անձին աշխատանքի ընդունելու դեպքում 250 000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350 000 դրամի չափով։ Աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով։ Այն պարագայում, երբ գործատուն ընդունում է նպաստառու գործազուրկի և այնպիսի պայմաններով, որ աշխատանքը սեզոնային է, ապա պայմանագիրը կարող է լինել 8 ամսով։
«Այս ծրագրով ցանկանում ենք խրախուսել գործատուներին, որպեսզի նրանք իրենց թափուր աշխատատեղերը համալրեն միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված գործազուրկներով։ Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել ենք նոյեմբերի 20-ից, և կարծում եմ` կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկություն կունենանք մի քանի օրից։ Գործատուների շրջանում արդեն կան ցանկացողներ, հետաքրքրվածությունը մեծ է, անգամ գրանցվողներ կան»,– ասաց Սարգսյանը։
Ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝
չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին,
մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ,
վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող,
նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:
Ծրագրից օգտվելու համար գործատուները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ դիմել առցանց եղանակով։
Գործազուրկների մասով էլ կան որոշակի չափորոշիչներ` վերջին 3 ամսում անձը պետք է գործազուրկ եղած լինի, ինչպես նաև 35 և ավելի տարեկան։ Նպաստառու գործազուրկ անձանց դեպքում այս չափորոշիչները չեն գործում։
Երեխայի խնամքի նպաստ կստանան նաև աշխատող ծնողներն ու քաղաքաբնակները
Վարչության պետը վստահեցրեց, որ զբաղվածության այս ծրագիրը մեկնարկելուց առաջ իրենք ուսումնասիրել են ոչ միայն միջազգային, այլև ՀՀ–ում նախկինում եղած փորձը։
«Նախկինում էլ մենք ունեցել ենք նման ծրագրերի փորձ, սակայն մի փոքր այլ պայմաններով։ Այն ժամանակ էլ ծրագրի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրվածություն է եղել։ Մենք նաև ուսումնասիրել ենք Շվեյցարիայի, Իտալիայի, Լիտվայի և եվրոպական այլ երկրների փորձերը»,– ասաց Սարգսյանը։
Նշենք, որ Հայաստանում ընդհանուր առմամբ հաշվառված է շուրջ 50 000 գործազուրկ, որոնցից 63 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են։ Բոլոր հաշվառվածների ավելի քան 20 տոկոսը երիտասարդներ են։
Ինչո՞ւ են պետական աջակցության մի շարք ծրագրեր կասեցվել. մեկնաբանում է փոխնախարարը
Լրահոս
0