https://armeniasputnik.am/20221122/inchpes-kareli-e-veramshakel-hajkakan-aeki-reaktvory-parzabanum-e-rvosatvomi-masnagety-51619849.html
Ինչպես կարելի է վերամշակել Հայկական ԱԷԿ–ի ռեակտորը. պարզաբանում է «Ռոսատոմի» մասնագետը
Ինչպես կարելի է վերամշակել Հայկական ԱԷԿ–ի ռեակտորը. պարզաբանում է «Ռոսատոմի» մասնագետը
Օգտագործված արտահագուստի և դիմակների օգտահանման համար երկու տարբերակ կքննարկվի` այրում կամ սեղմում և ցեմենտով լցոնում, իսկ ռեակտորի կորպուսը կարելի է կտրել և... 22.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-22T15:40+0400
2022-11-22T15:40+0400
2022-11-22T15:40+0400
հայաստան
«ռոսատոմ»
ատոմակայան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2137/36/21373675_0:0:1620:912_1920x0_80_0_0_ab0981fb91fedc386638dc8f0b5cb288.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «ՏՎԷԼ» ընկերությունը («Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս է կազմում. խմբ.) Հայկական ԱԷԿ-ի մասնագետների հետ աշխատում է միջուկային թափոնների վերամշակման տեխնոլոգիաների վրա։ Այս մասին «Ատոմէքսպո-2022» ատոմային տեխնոլոգիաների համաժողով-ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին ասաց «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի միջուկային և ռացիոնալ վտանգավոր օբյեկտների շահագործումից հանման ծրագրերի տնօրեն Էդուարդ Նիկիտինը։Հուլիսի սկզբին Նիկիտինը հանդիպել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ինչպես նաև միջուկային ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Ռոսատոմ» կորպորացիայի փոխնախագահ Նիկոլայ Սպասսկիի հայաստանյան այցի շրջանակում։«Շատ կարևոր էր հայկական կողմի որոշումը, այն է` սկսել դիտարկել ոչ միայն կայանի արդիականացման, այլև թափոնների վերամշակման կամ թաղման հարցերը»,-հավելեց Նիկիտինը:Հայ և ռուս գործընկերները կքննարկեն բոլոր հնարավոր նախագծերը, այդ թվում՝ ապագա էներգաբլոկի համար։«Ատոմային» չէ, բայց էլի օգտակար է. ինչ խելացի լուծումներ է Երևանին առաջարկում «Ռոսատոմը»Ոլորտից հեռու մարդկանց կարող է զարմանալի թվալ, բայց թափոնների զանգվածի մեծ մասը բաղկացած է ցածր ակտիվության նյութերից` ներառյալ աշխատանքային հագուստը կամ դիմակները, որոնք աշխատակիցներն օգտագործում են կայանի որոշ հատվածներում: Որպես կանոն` դրանց վրա գործնականում աղտոտվածություն չկա, սակայն անվտանգության պահանջներից ելնելով` մեկ անգամ օգտագործելուց հետո դրանք նետում են։Առայժմ Հայկական ԱԷԿ-ում դրանք պահվում են ժամանակավոր պահեստարաններում, սակայն երկարաժամկետ լուծումը ենթադրում է դրանց լիակատար ոչնչացում` հրկիզման կամ սեղմման (որպեսզի ծավալը փոքրանա), այնուհետև ցեմենտով ծածկելու միջոցով։ Առաջին մեթոդը դեռևս չափազանց թանկ է, քանի որ ռադիոակտիվ թափոնները (նույնիսկ թույլ ակտիվություն ունեցող) պետք է ծայրահեղ բարձր ջերմաստիճանում այրել պլազմայով:Առանձնահատուկ բարդություն է ներկայացնում ռեակտորի կորպուսի վերամշակումը. նախ` դրանք չափազանց խոշոր են (մի քանի հարյուր տոննա), երկրորդ՝ խիստ ճառագայթված են, քանի որ դրանց ներսում գործում է միջուկային ռեակտորը:Օգտահանման մի քանի մոտեցումներ կարող են լինել: Մասնավորապես «ՏՎԷԼ» ընկերությունը տիրապետում է կորպուսի մասնատման (սղոցման) տեխնոլոգիային։Հայաստանն ու Ռուսաստանը հուշագիր են ստորագրել ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցման վերաբերյալԳերմանա-ռուսական կոնսորցիումը, ՏՎԷԼ-ի մասնակցությամբ, այս տեխնոլոգիան կիրառում է Շվեդիայի երկու ատոմակայաններում ռեակտորների ապամոնտաժման համար (սկզբում«Բարսեբեկ» ատոմակայանում, ապա «Օսկարսխամն» ատոմակայանում)։ Այնուհետև կտրտված խոշոր բեկորները կարելի է մանրացնել և տեղավորել տարայի մեջ: Բայց կա նաև ավելի արդյունավետ տեխնոլոգիա` հալեցումը։Այս դեպքում թափոնների մեջ պարունակվող ուրանը, որպես ավելի ծանր տարր, նստվածքի տեսքով մնում է հալված մետաղի ներքևում, իսկ մյուս մետաղները (ալյումին, նիկել և այլն) կարող են ազատորեն օգտագործվել: Ռուսաստանում այս տեխնոլոգիան այժմ փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում է։Տարբեր տեսակի թափոնների համար հնարավոր տեխնոլոգիաների ընտրությունն այժմ քննարկվում է հայ գործընկերների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2137/36/21373675_156:0:1596:1080_1920x0_80_0_0_1d650367cb879f847b28cbf37064014a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, «ռոսատոմ», ատոմակայան
հայաստան, «ռոսատոմ», ատոմակայան
Ինչպես կարելի է վերամշակել Հայկական ԱԷԿ–ի ռեակտորը. պարզաբանում է «Ռոսատոմի» մասնագետը
Օգտագործված արտահագուստի և դիմակների օգտահանման համար երկու տարբերակ կքննարկվի` այրում կամ սեղմում և ցեմենտով լցոնում, իսկ ռեակտորի կորպուսը կարելի է կտրել և հալեցնել` ուրանը առանձնացնելով մնացած մետաղներից:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «ՏՎԷԼ» ընկերությունը («Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս է կազմում. խմբ.) Հայկական ԱԷԿ-ի մասնագետների հետ աշխատում է միջուկային թափոնների վերամշակման տեխնոլոգիաների վրա։ Այս մասին «Ատոմէքսպո-2022» ատոմային տեխնոլոգիաների համաժողով-ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին ասաց «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի միջուկային և ռացիոնալ վտանգավոր օբյեկտների շահագործումից հանման ծրագրերի տնօրեն Էդուարդ Նիկիտինը։
Հուլիսի սկզբին Նիկիտինը հանդիպել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ինչպես նաև միջուկային ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Ռոսատոմ» կորպորացիայի փոխնախագահ Նիկոլայ Սպասսկիի հայաստանյան այցի շրջանակում։
«Շատ կարևոր էր հայկական կողմի որոշումը, այն է` սկսել դիտարկել ոչ միայն կայանի արդիականացման, այլև թափոնների վերամշակման կամ թաղման հարցերը»,-հավելեց Նիկիտինը:
Հայ և ռուս գործընկերները կքննարկեն բոլոր հնարավոր նախագծերը, այդ թվում՝ ապագա էներգաբլոկի համար։
Ոլորտից հեռու մարդկանց կարող է զարմանալի թվալ, բայց թափոնների զանգվածի մեծ մասը բաղկացած է ցածր ակտիվության նյութերից` ներառյալ աշխատանքային հագուստը կամ դիմակները, որոնք աշխատակիցներն օգտագործում են կայանի որոշ հատվածներում: Որպես կանոն` դրանց վրա գործնականում աղտոտվածություն չկա, սակայն անվտանգության պահանջներից ելնելով` մեկ անգամ օգտագործելուց հետո դրանք նետում են։
Առայժմ Հայկական ԱԷԿ-ում դրանք պահվում են ժամանակավոր պահեստարաններում, սակայն երկարաժամկետ լուծումը ենթադրում է դրանց լիակատար ոչնչացում` հրկիզման կամ սեղմման (որպեսզի ծավալը փոքրանա), այնուհետև ցեմենտով ծածկելու միջոցով։ Առաջին մեթոդը դեռևս չափազանց թանկ է, քանի որ ռադիոակտիվ թափոնները (նույնիսկ թույլ ակտիվություն ունեցող) պետք է ծայրահեղ բարձր ջերմաստիճանում այրել պլազմայով:
Առանձնահատուկ բարդություն է ներկայացնում ռեակտորի կորպուսի վերամշակումը. նախ` դրանք չափազանց խոշոր են (մի քանի հարյուր տոննա), երկրորդ՝ խիստ ճառագայթված են, քանի որ դրանց ներսում գործում է միջուկային ռեակտորը:
Օգտահանման մի քանի մոտեցումներ կարող են լինել: Մասնավորապես «ՏՎԷԼ» ընկերությունը տիրապետում է կորպուսի մասնատման (սղոցման) տեխնոլոգիային։
Գերմանա-ռուսական կոնսորցիումը, ՏՎԷԼ-ի մասնակցությամբ, այս տեխնոլոգիան կիրառում է Շվեդիայի երկու ատոմակայաններում ռեակտորների ապամոնտաժման համար (սկզբում
«Բարսեբեկ» ատոմակայանում, ապա «Օսկարսխամն» ատոմակայանում)։ Այնուհետև կտրտված խոշոր բեկորները կարելի է մանրացնել և տեղավորել տարայի մեջ: Բայց կա նաև ավելի արդյունավետ տեխնոլոգիա` հալեցումը։
Այս դեպքում թափոնների մեջ պարունակվող ուրանը, որպես ավելի ծանր տարր, նստվածքի տեսքով մնում է հալված մետաղի ներքևում, իսկ մյուս մետաղները (ալյումին, նիկել և այլն) կարող են ազատորեն օգտագործվել: Ռուսաստանում այս տեխնոլոգիան այժմ փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում է։
Տարբեր տեսակի թափոնների համար հնարավոր տեխնոլոգիաների ընտրությունն այժմ քննարկվում է հայ գործընկերների հետ։