https://armeniasputnik.am/20221122/qvocharjani-gvortsvov-datakan-nisty-erku-shabatvov-hetadzgvec-pashtpannery-nerka-chein-51611592.html
Քոչարյանի գործով դատական նիստը երկու շաբաթով հետաձգվեց. պաշտպանները ներկա չէին
Քոչարյանի գործով դատական նիստը երկու շաբաթով հետաձգվեց. պաշտպանները ներկա չէին
Դատախազը նշեց, որ բացակայությունն անհարգելի է, քանի որ Խուդոյանի հիվանդության մասին չկա փաստաթուղթ, իսկ Ալումյանի կողմից ավանդական դարձած երեքշաբթի օրերին... 22.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-22T13:50+0400
2022-11-22T13:50+0400
2022-11-22T13:50+0400
ռոբերտ քոչարյան
դատ
արմեն գևորգյան
հայկ ալումյան
հովհաննես խուդոյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2298/69/22986981_0:0:1600:901_1920x0_80_0_0_0cbe3df74cabd974400aa8328771d8ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ երկրորդ նախագահի պաշտպանները ներկա չէին դատական նիստին։«Պաշտպաններ Հովհաննես Խուդոյանից և Հայկ Ալումյանից ստացվել են դիմումներ առ այն, որ չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։ Հովհաննես Խուդոյանը նշել, է որ չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով, իսկ Հայկ Ալումյանը նշել է, որ մեկ այլ դատական նիստի է մասնակցում և այդ պատճառով խնդրում է իր չներկայանալու պատճառը համարել հարգելի` կից ներկայացրել է դատական ծանուցագիրը»,–ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։ Դատարանն Արամ Մանուկյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ռոբերտ ՔոչարյանիցՄյուս պաշտպան Արամ Օրբելյանի բացակայության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պաշտպանը ներկայանում է նիստերին այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է լինում միջնորդություններ ներկայացնելու։Պաշտպանների բացակայությունը դատախազությունը անհարգելի է համարել։Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ բացակայությունն անհարգելի է, քանի որ Խուդոյանի հիվանդության մասին չկա փաստաթուղթ, իսկ Ալումյանի կողմից ավանդական դարձած՝ երեքշաբթի օրերին դատական այլ նիստին մասնակցելը բացակայության հարգելիությունը հիմանավորող հանգամանք չէ։ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթովԴատարանը որոշեց պաշտպանների բացակայության հարցը քննարկել հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց դեկտեմբերի 6–ին, ժամը 13։00–ին։ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2298/69/22986981_0:0:1420:1065_1920x0_80_0_0_87b49731be6fd3e0f41b5cb57dad32c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, դատ, արմեն գևորգյան, հայկ ալումյան, հովհաննես խուդոյան
ռոբերտ քոչարյան, դատ, արմեն գևորգյան, հայկ ալումյան, հովհաննես խուդոյան
Քոչարյանի գործով դատական նիստը երկու շաբաթով հետաձգվեց. պաշտպանները ներկա չէին
Դատախազը նշեց, որ բացակայությունն անհարգելի է, քանի որ Խուդոյանի հիվանդության մասին չկա փաստաթուղթ, իսկ Ալումյանի կողմից ավանդական դարձած երեքշաբթի օրերին դատական այլ նիստին մասնակցելը բացակայության հարգելիությունը հիմանավորող հանգամանք չէ։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ երկրորդ նախագահի պաշտպանները ներկա չէին դատական նիստին։
«Պաշտպաններ Հովհաննես Խուդոյանից և Հայկ Ալումյանից ստացվել են դիմումներ առ այն, որ չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։ Հովհաննես Խուդոյանը նշել, է որ չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով, իսկ Հայկ Ալումյանը նշել է, որ մեկ այլ դատական նիստի է մասնակցում և այդ պատճառով խնդրում է իր չներկայանալու պատճառը համարել հարգելի` կից ներկայացրել է դատական ծանուցագիրը»,–ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Մյուս պաշտպան Արամ Օրբելյանի բացակայության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պաշտպանը ներկայանում է նիստերին այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է լինում միջնորդություններ ներկայացնելու։
Պաշտպանների բացակայությունը դատախազությունը անհարգելի է համարել։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ բացակայությունն անհարգելի է, քանի որ Խուդոյանի հիվանդության մասին չկա փաստաթուղթ, իսկ Ալումյանի կողմից ավանդական դարձած՝ երեքշաբթի օրերին դատական այլ նիստին մասնակցելը բացակայության հարգելիությունը հիմանավորող հանգամանք չէ։
Դատարանը որոշեց պաշտպանների բացակայության հարցը քննարկել հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց դեկտեմբերի 6–ին, ժամը 13։00–ին։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։