https://armeniasputnik.am/20221122/voreve-petutjun-chpetq-e-nkrtum-unena-sjuniqi-marzi-nkatmamb-hhum-irani-despan-51622563.html
Որևէ պետություն չպետք է նկրտում ունենա Սյունիքի մարզի նկատմամբ. ՀՀ–ում Իրանի դեսպան
Որևէ պետություն չպետք է նկրտում ունենա Սյունիքի մարզի նկատմամբ. ՀՀ–ում Իրանի դեսպան
Զոհուրին վերահաստատել է Սյունիքի մարզի կարևորությունը Իրանի համար։ 22.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-22T15:58+0400
2022-11-22T15:58+0400
2022-11-22T16:08+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
աբբաս բադախշան զոհուրի
աննա վարդապետյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/12/26497697_0:0:1001:563_1920x0_80_0_0_e7b1bcb150276e0343b65f24c87f0775.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Դեսպանն ընդգծել է, որ Իրանի ու Հայաստանի միջև 3000-ամյա պատմամշակութային ամուր կապերը լավ հիմք են բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման համար, ինչն ակնառու է հատկապես վերջին երկու տարիների ընթացքում:Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազը և Զոհուրին անդրադարձել են նաև դատապարտյալների արտահանձնմանն ու քրեական գործերով իրավական օգնությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով արդյունավետ ու օպերատիվ փոխգործակցությանը:Հիշեցնենք` Իրանի կառավարությունը 2021թ.–ի տարեվերջին որոշեց գլխավոր հյուպատոսություն բացել Սյունիքի մարզկենտրոնում, ՀՀ կառավարությունը տվեց իր համաձայնությունը։Հոկտեմբերի 21-ին ՀՀ և ԻԻՀ արտգործնախարարները ներկա գտնվեցին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվեց Աբեդին Վարամինը։
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/12/26497697_49:0:940:668_1920x0_80_0_0_d56610c608114a2c09ad2df165f8a6fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, սյունիք, աբբաս բադախշան զոհուրի, աննա վարդապետյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, սյունիք, աբբաս բադախշան զոհուրի, աննա վարդապետյան
Որևէ պետություն չպետք է նկրտում ունենա Սյունիքի մարզի նկատմամբ. ՀՀ–ում Իրանի դեսպան
15:58 22.11.2022 (Թարմացված է: 16:08 22.11.2022) Զոհուրին վերահաստատել է Սյունիքի մարզի կարևորությունը Իրանի համար։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Զոհուրին ընդգծել է, որ Իրանի համար հարևան երկիր Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, որի փոխադարձ լինելը հաստատված է նաև երկու երկրների ղեկավարությունների կողմից: Ի պատասխան Աննա Վարդապետյանի՝ Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ բարձր գնահատականի, Զոհուրին վերահաստատել է Իրանի համար Հայաստանի Սյունիքի մարզի կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպանն ընդգծել է, որ Իրանի ու Հայաստանի միջև 3000-ամյա պատմամշակութային ամուր կապերը լավ հիմք են բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման համար, ինչն ակնառու է հատկապես վերջին երկու տարիների ընթացքում:
Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազը և Զոհուրին անդրադարձել են նաև դատապարտյալների արտահանձնմանն ու քրեական գործերով իրավական օգնությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով արդյունավետ ու օպերատիվ փոխգործակցությանը:
Հիշեցնենք` Իրանի կառավարությունը 2021թ.–ի տարեվերջին որոշեց գլխավոր հյուպատոսություն բացել Սյունիքի մարզկենտրոնում, ՀՀ կառավարությունը տվեց իր համաձայնությունը։
Հոկտեմբերի 21-ին ՀՀ և ԻԻՀ արտգործնախարարները
ներկա գտնվեցին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվեց Աբեդին Վարամինը։