ԱՄՆ Վերջինիա նահանգի Walmart խանութի մենեջերը կրակ է բացել աշխատակիցների վրա. կան զոհեր

CC BY 2.0 / Chris Yarzab / Police Code 2ԱՄՆ–ի ոստիկանություն
ԱՄՆ–ի ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայրում է գտնվում ավելի քան 40 ոստիկանական մեքենա։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ Վերջինիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել Walmart խանութում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ոստիկանությունից հայտնել են, որ կան զոհեր և վիրավորներ, սակայն զոհերի թվի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։
Ականատեսների խոսքով` մենեջերը մտել է հանգստի սենյակ և կրակ բացել խանութի մյուս աշխատակիցների վրա։ Ոստիկանությունը ենթադրում է, որ կրակողը մահացել է։
Հաղորդվում է, որ դեպքի վայրում գտնվում է ավելի քան 40 ոստիկանական մեքենա։
ԱՄՆ-ում տարեսկզբից ի վեր զանգվածային հրաձգության 400 դեպք է գրանցվել
Լրահոս
0