00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիան «երրորդ աշխարհի» շարք է ներխուժում

© Sputnik / Andranik GhazaryanДевушка с головной болью
Девушка с головной болью - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2022
Բաժանորդագրվել
Եվրոպական երկրում դեղամիջոցների դեֆիցիտ է առաջացել։
Ելենա Կարաևա, ՌԻԱ Նովոստի
Մինչ այժմ «առաջադեմ» մարդկությունը և հատկապես համաեվրոպական մարդկությունը կարծում էր, որ շատ պաշտպանված է մանրէական հիվանդասենյակներից։
Պարզվում է՝ շատ իզուր։
Ֆրանսիայում հայտնաբերել են, որ ամենապարզ հակաբիոտիկ ամոքսիցիլինի (կարելի է ասել, որ դա առաջին պենիցիլինի ծոռն է) հարցում դժվարություններ կան: Այլ կերպ ասած՝ երկրում շատ կիրառվող և շատ էժան դեղամիջոցի դեֆիցիտ է առաջացել։
Բայց դա դեռ ամենը չէ:
Պարզվում է, որ ոչ միայն տարրական հակամանրէային դեղամիջոցը չկա, այլ նաև ուրիշ դեղեր, որոնց ցանկը 28 էջ է կազմում։
Դեղատներում կարող են չլինել (և դա հայտնում է ոչ թե «ռուսական քարոզչությունը», որը «չարամտորեն մոլորեցնում է» դյուրահավատներին, այլ բավական պաշտոնական կառավարական կազմակերպություն՝ երկրի Դեղորայքայինանվտանգության ազգային գործակալությունը, ANSM) միայն դեղատոմսով տրվող դեղեր:
Նեղն ընկած Սերբիան․ Հարավսլավիայից մինչև Տեսլա
Իրավիճակը ֆրանսիական նրբագեղությամբ (այսինքն՝ կեղծավորությամբ) կոչել են «մատակարարման հետ կապված դժվարություններ» (les tensions d ' approvisionnement):
Թարգմանաբար դա նշանակում է՝ մարդկանց համար կենսական կարևորություն ունեցող դեղորայքի հարցում լարված իրավիճակ է: Կամ էլ այդ դեղերը վաճառքում չկան: Ընդհանրապես։
Ազգային և վերազգային քաղաքական ու տնտեսական վերնախավերն այնքան երկար էին համոզում իրենց բնակչությանը, որ չկա այլ գլոբալիզմ, բացի «երջանիկ գլոբալիզմից», որ արդյունքում պարզվեց՝ ամբողջ Եվրամիության բոլոր բուժական դեղամիջոցների արտադրության մոտավորապես 85 տոկոսը դուրս է բերվել Ասիայի երկրներ։ Հիմնականում՝ Հնդկաստան և Չինաստան:
Դա արվել է այն պատճառով, որ դեղագործական մեծ ընկերությունները խելացի մարդիկ են կառավարում։ Նրանք նախ հաշվել են, թե ինչ շահույթ կբերի ծախսերի նվազեցումը աներևակայելի էժան (ԵՄ-ի համեմատ) արտադրության դեպքում, և երկրորդ՝ նրանց գործողությունները շատ լավ համապատասխանումեն կանաչ արդյունաբերական օրակարգին։
Ֆրանսիայում չեն բացառում ձմռանը էլեկտրականության հնարավոր անջատումները
Այո՛, դեղագործական գործարաններն ու արտադրություններըշատ թափոններ են ունենում: Եվ ինչո՞ւ պետք է այդ թափոնները հեռացնեն նման գործողությունների համար թանկ Եվրոպայում: Որ նվազեցնեն շահույթը հարկեր վճարելուց առաջ կամ հետո՞:
Ձեր միամիտ հարցերով մի ծիծաղեցրե՛քհարուստներին, որոնքսովոր են գլխապտույտ մարժաների:
Բայց մի՛ մոռացեք էներգակիրների ճգնաժամի մասին, որը «երջանիկ գլոբալիզմի» օրոք ավելի գլոբալ է, քան երբևիցե։ Եվ դեղագործական արտադրությունը, թեև այնտեղափոխվել է Ասիա, չի խուսափել դրանից: Դեղերի արտադրության տեմպերը դանդաղել են։
Ո՞վ է մեղավոր: Իհարկե, բժիշկները, որոնք անընդհատ դեղեր են նշանակում, մասնավորապես՝ հակաբիոտիկներ։
Ի՞նչ անել։ Դեղորայք նշանակել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում:
Իսկ բնակչությունն ի՞նչ անի։ Չհիվանդանա, և ամենակարևորը՝ ջերմություն չունենա, քանի որ նույնիսկ ամենապարզ ջերմիջեցնող պարացետամոլի (այդ թվում՝ մանկական չափաբաժիններով) դեպքում նույն ճգնաժամն է, պաղդոն՝ les tensions d ' approvisionnement։
Ուկրաինայում սրացման դեպքում ԵՄ-ում նոր պատժամիջոցներ կձեռնարկեն ՌԴ-ի դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ
Ի դեպ, չարժե հույս դնել կիտրոնով տաք թեյի, տաք լոգանքի և մրսածության ախտանիշները նվազեցնող ժողովրդական մյուս միջոցների վրա։
Ֆրանսիան, որն էլեկտրաէներգիայի արտադրության գործում ժամանակին բացարձակ և հարյուրտոկոսանոց ինքնիշխան տերություն էր, այսօր տարվա 213 օրերին էլեկտրաէներգիա է ներմուծում։ Այս մասին տխուր հայտնում է «Ֆիգարոն», որը դեռ ապրում է անցած հզորության կարոտով։
«Մոնդը» միևնույն ժամանակ պնդում է, որ այս տարվա ձմռանը հովհարային անջատումների ռիսկն ավելի մեծ է, քան երբևէ, և որ եթե նախկինում մի շարք PR-մասնագետներ խորհուրդ էին տալիս պաշտոնյաներին օգտագործել «ցանցի լարման իջեցում» արտահայտությունը, ապա այսօր նրանք կոչ են անում նույն ղեկավարներին ուղիղ նայել ճշմարտության աչքերին:
Դեռևս նոյեմբերի սկզբին «Bloomberg»-ը հեգնանքով գրել էր. «Պետք չէ ֆրանսիական էներգետիկայում տիրող իրավիճակում Պուտինին մեղադրել։ Այդ գոլը ֆրանսիացիներն իրենք են սեփական դարպաս ուղարկել»։ Եվ ավելացրել է, որ ժամանակին ազգային էներգետիկայի մարգարիտների՝ ԱԷԿ-ների արտադրությունը կրկին վերանայվել է նվազման ուղղությամբ։
Չնայած խնդրանքներին և պահանջներին՝ արագացնել կանխարգելման համար դադարեցված ռեակտորների շահագործումը, նրանք, ովքեր պատասխանատու են այդ օբյեկտների անվտանգության համար, պատասխանել են, որ չեն կարող և չեն պատրաստվում խախտել գործող կանոնները, և ռեակտորները կգործարկեն այն ժամանակ, երբ դրանք պատրաստ կլինեն աշխատանքի, ոչ թե այն ժամանակ, երբ դա պահանջում է իշխանությունը:
Եթե ձմեռը ցուրտ լինի, այսինքն՝ ավելի ցուրտ, քան սովոր են ջերմասեր եվրոպացիները, ակնհայտորեն շատ հետաքրքիր բաներ տեղի կունենան: Օրինակ՝ Փարիզը՝ լույսերի քաղաքը, ինչպես սիրում են այն անվանել ռոմանտիկները, կարող է անջատել այդ լույսերը։ Քանի որ էլեկտրաէներգիան շատ քիչ է, իսկ օգտագործելու ցանկություն ունեցողների թիվը՝ շատ:
Մութ ու ցուրտ տանը առանց դեղամիջոց ստանալու հնարավորության նստելը հեռանկար է, որը նախկինում բնորոշ էր երրորդ աշխարհի երկրներին (ինչպես քամահրանքով անվանում էին նույն եվրոպացիները):
Ժամանակին մոլորակի ամենահզոր տնտեսությունները և ոսկե կես միլիարդը, որն օգտվում էր բոլոր բարիքներից, երրորդ աշխարհ տանող ճանապարհը շատ արագ անցան՝ հատեցին գրեթե սպրինտերի արագությամբ: Եվ որքան կտևի հետդարձի ճանապարհը, ոչ ոք չգիտի։ Նույնիսկ վախենում են մտածել այդ մասին:
Լրահոս
0