https://armeniasputnik.am/20221123/hajastani-geghasahqi-federacia-hk-nakhagahin-meghadranq-e-nerkajacvel-51732644.html
«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահին մեղադրանք է ներկայացվել
«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահին մեղադրանք է ներկայացվել
Որոշում է կայացվել «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի գործունեությունը կասեցնելու մասին: 23.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-23T19:48+0400
2022-11-23T19:48+0400
2022-11-23T19:48+0400
գեղասահք
հայաստան
մեղադրանք
հափշտակում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահին մեղադրանք է ներկայացվել ապօրինի գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հասարակական կազմակերպության համար 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված, ՀՀ պետական բյուջեից հատկացված և իրեն վստահված ընդհանուր 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու դիտավորությամբ, հափշտակել է:«Կազմակերպության նախագահը, փոխանցված 13.007.200 ՀՀ դրամ գումարից 1.050.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող հաշվետվություն, թե իբր 1.050.000 ՀՀ դրամ գումար ծախսել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ գեղասահքի հավաքական թիմի մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման նպատակով՝ արդյունքում հափշտակելով 1.050.000 ՀՀ դրամ գումար»,–նշված է հաղորդագրության մեջ։Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպության նախագահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (Վստահված գույքը հափշտակելը), ինչպես նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը: Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածովՈրոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին:Նախաքննությունը շարունակվում է:Տեղեկացնենք, որ դեռևս այս տարվա մայիսին ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մ. Ստեփանյանը ֆեդերացիայի տարեկան հաշվետվության պետական բյուջեից յուրացրել է 3.000.000 դրամ՝ որպես պատրվակ օգտագործելով մարզական հավաքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գեղասահք, հայաստան, մեղադրանք, հափշտակում
գեղասահք, հայաստան, մեղադրանք, հափշտակում
«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահին մեղադրանք է ներկայացվել
Որոշում է կայացվել «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի գործունեությունը կասեցնելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահին մեղադրանք է ներկայացվել ապօրինի գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է
ՔԿ մամուլի ծառայությունը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հասարակական կազմակերպության համար 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված, ՀՀ պետական բյուջեից հատկացված և իրեն վստահված ընդհանուր 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու դիտավորությամբ, հափշտակել է:
Նշված անձը 2020 թվականի հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացրել է գումար:
«Կազմակերպության նախագահը, փոխանցված 13.007.200 ՀՀ դրամ գումարից 1.050.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող հաշվետվություն, թե իբր 1.050.000 ՀՀ դրամ գումար ծախսել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ գեղասահքի հավաքական թիմի մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման նպատակով՝ արդյունքում հափշտակելով 1.050.000 ՀՀ դրամ գումար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպության նախագահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (Վստահված գույքը հափշտակելը), ինչպես նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:
Որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Տեղեկացնենք, որ դեռևս այս տարվա մայիսին ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մ. Ստեփանյանը ֆեդերացիայի տարեկան հաշվետվության պետական բյուջեից յուրացրել է 3.000.000 դրամ՝ որպես պատրվակ օգտագործելով մարզական հավաքը։