Իրանն իր հարևաններից որևէ մեկի հետ հարաբերությունները մյուս կողմի հաշվին չի կարգավորում

© Sputnik / Aram NersesyanԻրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2022
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամիր Աբդոլլահիանի խոսքով` Իրանը հարևան որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքի նկատմամբ որևէ նկրտում չունի։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի հարևաններն են, և Թեհրանը երբեք մի կողմի հետ հարաբերությունները մյուս կողմի հաշվին չի կարգավորում։ Այս մասին լրագրողների հետ հրավիրված ասուլիսում ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է IRNA–ն։
«Կովկասում բոլոր դերակատարներին հստակ ասել ենք, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի լուրջ արձագանքին է հանդիպելու»,–ասել է Աբդոլլահիանը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանի համապատասխան պաշտոնյաները Իրանին վստահեցրել են, որ աշխարհաքաղաքական փոփոխություն չի լինի, և նման մտահոգություն չպետք է լինի:
Արտգործնախարարը նաև հավելել է, որ հարևան որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքի նկատմամբ Իրանը որևէ նկրտում չունի։
Լրահոս
0