https://armeniasputnik.am/20221124/ajvo-karvogh-en-linen-patgamavvorner-vor-mandatnery-vajr-kdnen-agnesa-khamvojan-51767599.html
Այո՛, կարող են լինել պատգամավորներ, որ մանդատները վայր կդնեն. Ագնեսա Խամոյան
Այո՛, կարող են լինել պատգամավորներ, որ մանդատները վայր կդնեն. Ագնեսա Խամոյան
Խամոյանը հերքեց լուրերը, թե «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս է եկել «Հայաստան» դաշինքից 24.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-24T13:53+0400
2022-11-24T13:53+0400
2022-11-24T15:02+0400
ագնեսա խամոյան
«հայաստան» դաշինք
պատգամավոր
մանդատ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28578951_0:84:1601:984_1920x0_80_0_0_4201409c7e47714f8de5b77c40956a13.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Կարող են լինեն պատգամավորներ, որ որոշում կայացնեն մանդատները վայր դնելու մասին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` չժխտելով խոսակցությունները խմբակցությունից որոշ պատգամավորներ մանդատները վայր դնելու մասին։Միևնույն ժամանակ Խամոյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չունի, և խմբակցությունը կայացնում է որոշումներ և առաջնորդվում է այդ որոշումներով։Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս է եկել «Հայաստան» դաշինքից, Խամոյանը հերքեց։ Իսկ Աննա Գրիգորյանի և Արթուր Սարգսյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ էթիկապես ճիշտ չհամարեց ներկուսակցական խնդիրներին անդրադառնալ։Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ չի բացառում, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28578951_88:0:1511:1067_1920x0_80_0_0_a41a77c352c1afff23365397acd20dab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ագնեսա խամոյան, «հայաստան» դաշինք, պատգամավոր, մանդատ
ագնեսա խամոյան, «հայաստան» դաշինք, պատգամավոր, մանդատ
Այո՛, կարող են լինել պատգամավորներ, որ մանդատները վայր կդնեն. Ագնեսա Խամոյան
13:53 24.11.2022 (Թարմացված է: 15:02 24.11.2022) Խամոյանը հերքեց լուրերը, թե «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս է եկել «Հայաստան» դաշինքից
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Կարող են լինեն պատգամավորներ, որ որոշում կայացնեն մանդատները վայր դնելու մասին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` չժխտելով խոսակցությունները խմբակցությունից որոշ պատգամավորներ մանդատները վայր դնելու մասին։
Միևնույն ժամանակ Խամոյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չունի, և խմբակցությունը կայացնում է որոշումներ և առաջնորդվում է այդ որոշումներով։
«Սա բռնապետական համակարգ չէ, խմբակցությունը ունի որոշում ԱԺ աշխատանքները ընդլայնելու մասով։ Այո, կարող են լինել պատգամավորներ, որոնք անձնական պատճառներից կամ այլ հանգամանքներից ելնելով` նման որոշում կարող են կայացնել։ Անուններ հրապարակե, կամ նրանց փոխարեն հիմնավորման կամ բացատրության տեքստեր ասել ես չեմ կարող ասել»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս է եկել «Հայաստան» դաշինքից, Խամոյանը հերքեց։ Իսկ Աննա Գրիգորյանի և Արթուր Սարգսյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ էթիկապես ճիշտ չհամարեց ներկուսակցական խնդիրներին անդրադառնալ։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ չի բացառում, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի։