https://armeniasputnik.am/20221124/azhn-gujq-knviri-adrbejani-agresiajic-tuzhats-svotq-hamajnqin-51756249.html
ԱԺ–ն գույք կնվիրի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Սոթք համայնքին
ԱԺ–ն գույք կնվիրի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Սոթք համայնքին
Որոշումն ընդունվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի առաջարկով։ 24.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-24T11:23+0400
2022-11-24T11:23+0400
2022-11-24T11:29+0400
հայաստան
սոթք
հհ կառավարություն
աժ (ազգային ժողով)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/10/48434312_0:86:1249:789_1920x0_80_0_0_ba0dacdb43120b130d215d9d35ce453a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովը Ադրբեջանի ագրեսիայից տուժած Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքին 59 միավոր շարժական գույք կնվիրի։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում` ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի առաջարկով։Կյանքը` դիվերսիայի սպասումով. ինչ են պատմում Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներըՊատգամավորն այս հարցով ԱԺ աշխատակազմին էր դիմել 2022 թվականի սեպտեմբերի 28-ին` հայտնելով, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սահմանամերձ Սոթք համայնքի համայնքապետարանի շենքը թիրախավորվել և գնդակոծությունների էր ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով վնասվել է նաև շենքում առկա գույքը։Որոշման արդյունքում Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում եղած 59 միավոր շարժական գույքը, մասնավորապես` գրասենյակային կահույք, ջահեր, 3 համակարգիչներ, տպիչ սարքեր, կնվիրաբերվեն համայնքին։Սոթքում «Տաշիր» հիմնադրամն օգնում է վերականգնել հրետակոծությունից տուժած տները. մարզպետ
սոթք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/10/48434312_0:0:1249:937_1920x0_80_0_0_673568c9e5d5d4ec2370382b4234f4ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, սոթք, հհ կառավարություն, աժ (ազգային ժողով)
հայաստան, սոթք, հհ կառավարություն, աժ (ազգային ժողով)
ԱԺ–ն գույք կնվիրի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Սոթք համայնքին
11:23 24.11.2022 (Թարմացված է: 11:29 24.11.2022) Որոշումն ընդունվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի առաջարկով։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովը Ադրբեջանի ագրեսիայից տուժած Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքին 59 միավոր շարժական գույք կնվիրի։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում` ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի առաջարկով։
Պատգամավորն այս հարցով ԱԺ աշխատակազմին էր դիմել 2022 թվականի սեպտեմբերի 28-ին` հայտնելով, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սահմանամերձ Սոթք համայնքի համայնքապետարանի շենքը թիրախավորվել և գնդակոծությունների էր ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով վնասվել է նաև շենքում առկա գույքը։
Որոշման արդյունքում Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում եղած 59 միավոր շարժական գույքը, մասնավորապես` գրասենյակային կահույք, ջահեր, 3 համակարգիչներ, տպիչ սարքեր, կնվիրաբերվեն համայնքին։