Բելառուսը դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանն իր տարածք ներխուժման դեպքում. Լուկաշենկո

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լուկաշենկոն վստահեցրել է, որ պատասխանն այնպիսին կլինի, որ «կդողա ոչ միայն Եվրոպան»։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածք ներխուժման դեպքում դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք, իհարկե, երբեք դեմ չենք լինի, եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա։ Մենք չենք հրաժարվի օգնությունից։ Բայց ես, գիտե՞ք, կարծում եմ, որ մենք ստիպված չենք լինի նույնիսկ այդ դեպքում գործի դնել ՀԱՊԿ-ը։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե մենք ինչպես կարող ենք պատասխանել», -ասել է Բելառուսի նախագահը` պատասխանելով լրագրողի հարցին։
Նրա խոսքով` այս դեպքում ոչ ոք այլևս չի քննարկի «կեղտոտ» կամ «մաքուր» միջուկային ռումբի խնդիրը։
Միմյանց հանդեպ դժգոհությունները շատ են․ Բելառուսի արտգործնախարարը` ՀԱՊԿ-ի մասին
Պատասխանն այնպիսին կլինի, որ «ոչ միայն Եվրոպան կդողա», և այն կլինի զինված ուժերի` Ռուսաստանի հետ համատեղ խմբավորումից։
Լրահոս
0